Ճապոնական100ասույթ


Ֆ. Ծայրահեղ հնազանդությունը դեռ հավատարմություն չէ: Ֆ. Անկեղծությունը մարդու ամենաարժեքավոր հատկանիշն է: Ֆ. Հավատարիմ վասալը երկու տիրոջ չի ծառայում: Ֆ. Եթե պատսպարվել` ուրեմն մեծ ծառի տակ: Ֆ. Ուզում ես ճանաչել քեզ` հարցրու ուրիշներից: Ֆ. Չխոնարհվես` մեջքդ ուղղվել չի սովորի: Ֆ. Կարիքը կար` վագր դարձրին, կարիքն անցավ` մկան վերածեցին: Ֆ. Ով համբերատար է` աղքատության չի մատնվի: Ֆ. Կսմթիր քեզ և կիմանաս` կցավեցնե՞ս ուրիշին: Ֆ. Փառամոլությունը, ինչպես ցանը` յուրաքանչյուրին կարող է պատել: Ֆ. Տարեց մարդու հետ վարվիր այնպես, ինչպես հորդ հետ: Ֆ. Ուզում ես ճանաչել մարդուն` ճանաչիր նրա ընկերներին: Ֆ. Մրջյունը որոշել էր Ֆուձի սարը տեղաշարժել: Ֆ. Դու էլ պարիր` երբ բոլորը պարում են: Ֆ. Բարեկամություն անելիս էլ չափը ճանաչիր: Ֆ. Կեղծ բարեկամը բացահայտ թշնամուց վտանգավոր է: Ֆ. Փող ունեցար` դժոխքում էլ չես կորչի: Ֆ. Շուտ արթնանալը 3 առաքինության է հավասարազոր: Ֆ. Անազնիվ վաստակը պաշար չի դառնա: Ֆ. Հասկն հասունանալով` խոնարհում է գլուխը: Մարդն հարստանում` գլուխն է տնկում: Ֆ. Անառակությունը և´ փողից է զրկում, և´ ուժից: Ֆ. Նույնիսկ Բուդդան մինչև 3 անգամ է համբերում: Ֆ. Կամքը ժայռ էլ կճեղքի: Ֆ. Եսամոլը մշտապես դժգոհ է: Ֆ. Ով աղքատ է` հիմար է: Ֆ. Փողը փողին է ձգտում: Ֆ. Ջրի երես ելավ` գործը փչացրեց: Ֆ. Զով անող ճյուղերը չե´ն կտրում: Ֆ. Գրողը գրողին չի ընդունում: Ֆ. Ո՞նց գնահատես չսպանված տանուկիի մորթին* *Տանուկին ջրարջակերպ շուն է, որը ճապոնական մանկական երգերի, լեգենդների, հեքիաթների հայտնի հերոսն է: Հավատալիք կա, որ տանուկիի գլխին տերևներ դնելով, այն կարող է վերածվել` ինչի ուզես: Լեգենդար որոշ տանուկիների համար ճապոնացիները տաճարներ են կառուցում և պաշտում են` ինչպես աստվածներին: