Ես ձեզ էի փնտրում, հայեր


Ձեզ չեն մոռանա, պրոֆեսոր Գտա գյուղատնտեսի նկարագրած շենքն էլ, թիվ 25 բնակարանն էլ, որի վրա ոչ մի ազգանուն չկար: Դուռը բացող նույնպես չկար: Հետո զգացի, որ այն բաց է: Թեև վարանեցի, բայց ներս մտա: Պրոֆեսորը անկողնային, ծանր հիվանդ էր. բժշկին էր սպասում: Ներկայացա: Երբ իմացավ գալուս նպատակը, աչքերը փակեց: - Հարկավոր չէ,¬ շշնջաց: Մի քանի օր հետո նորից գնացի: - Եկա՞ր, համառ աղջիկ,¬ ժպտալով ասաց նա,¬ դե նստիր, որոշ բաներ կպատմեմ: Դաժան, ծանր օրեր եմ ապրել: Հինգ տարեկանում զրկվեցի հորիցս: Թե ինչ վիշտ եմ պատճառել մորս` հայտնի է Աստծուն, ու թող նա էլ ներող լինի: Դեռևս գիմնազիայում սովորելու տարիներին անդամագրվեցի աշակերտական ընդհատակյա խմբակին: Ավարտելուց հետո գնացի Օդեսա, ընդունվեցի Բժշկական ինստիտուտ: Անվախ, գործունյա երիտասարդ էի: Դարձա ընդհատակյա շարժման ղեկավարներից մեկը: Օդեսայում ինձ կալանավորեցին: Բանտում վեց ամիս տառապեցի: Ընկերներս ինձ չլքեցին: Սուրեն Սպանդարյանի հորեղբոր և մի հայ դատախազի օգնությամբ, որի ազգանունը հիմա չեմ հիշում, ազատվեցի կալանքից: Դատախազը, որի մոտ էր իմ նկատմամբ հարուցված քրեական գործը, այրել էր, հետքերը վերացրել: Օդեսայի բժշկական ինստիտուտի դռները փակվեցին դատապարտված ուսանողիս առջև: Չընկճվեցի: Մոսկվայի Բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո վերադարձա Երևան, աշխատեցի իմ բժիշկ-հոգեբույժի մասնագիտությամբ: Հեղափոխական Ստյոպա Ալավերդյանը Երևանի բանտում էր: Բժշկի մասնագիտությունս օգնում էր ինձ` կապ պահպանել նրա հետ, հանձնարարություններ ստանալ և կատարել դրանք: Հիշում եմ, Ստյոպային անհրաժեշտ էր մասնակցել մի գաղտնի ժողովի: Մեզ հաջողվեց իրականացնել նրա պահանջը: Զարմանալին այն էր, որ նա վերադարձավ բանտ, թեև… - Չեմ ուզում կորցնել վստահությունս, ազատությունս գտնել մեկ ուրիշի կյանքի գնով,¬ ասաց: Գործող ընդհատակյա շարժման մեջ էին Ալեքսանդր Իսահակյանը, Հրանտ Ազիզյանը, Աղասի Խանջյանը, Ղուկաս Ղուկասյանը, Մելիք Օհանջանյանը, Բագրատ Ղարիբջանյանը: Ամբողջ աշխատանքները ղեկավարում էի Գևորգ Աթարբեկյանի հետ: Ցարիզմի տապալումից հետո էլ մեր պայքարը շարունակվեց տիրող կարգերի դեմ: Մենք պահանջում էինք դպրոցները ազգայնացնել, հեռացնել միապետական և ռեակցիոն ուսուցիչներին… Մեր պայքարը ավարտվեց հաղթանակով: Հայաստանը հռչակվեց Խորհրդային Հանրապետություն: Ինձ նշանակեցին Առողջապահության Կոմիսարի տեղակալ: Կոմիսարի բացակայության ընթացքում բոլոր աշխատանքների հիմքը ես դրեցի: Հենց այդ` 1920 թվականից էլ մարդիկ մոռացան իմ Գրիգոր Տեր¬Հակոբյան ազգանունը, անվանակոչեցին ուղղակի` Գռո: Թվում էր, որ սկսվելու էին կյանքիս հանգիստ ապրելու, աշխատելու տարիները: Սակայն վրա հասավ ողբերգական 1937 թվականը: Շատ տաղանդավոր մտավորականների հետ ինձ էլ աքսորեցին. թե ո՞ր մեղքիս համար` այդպես էլ չիմացա: Վերադարձից հետո նվիրվեցի առողջապահության բնագավառին: Միության մեջ առաջին նոր «Պիռիֆեռ» սարքավորման օգնությամբ փորձեցի բուժել «շիզոֆրենիա» հոգեկան հիվանդությամբ տառապողներին: Հիվանդների ձեռագրերի շնորհիվ ախտորոշեցի հիվանդության տեսակը, կազմեցի Նյարդաբանության բառարանը, նյարդաբա նության վերաբերյալ բազմաթիվ հոդվածների հեղինակ դարձա: Այն, ինչ չհասցրի տալ բնագավառին, կտան նորերը: Կծնվեն նոր հայտնագործություններ, սարքավորումներ, կբուժվեն դարի անբուժելի շատ հիվանդություններ: Իմ ապրած ու չապրած տարիներիս թույլ տված միակ սխալը` միայնակ մնալն էր: Դու այն վերջին մարդն ես, լրագրողը, որ իմացար ամենամեծ վշտիս մասին: *** Հոդվածը դեռ չէի հասցրել ավարտել, երբ իմացա, որ պրոֆեսորը կյանքին հրաժեշտ է տվել: Տարիներ հետո այցելեցի Երևանի քաղաքային հոգե¬նյարդաբանության դիսպանսեր, որտեղ աշխատել էր բժիշկը: Նախասրահում, պատվանդանի վրա կանգնած էր նրա կիսանդրին, իսկ ցայտաղբյուրի ջուրն ասես շշնջում էր. - Դու անմահ ես, պրոֆեսոր ԳՌՈ:

Ժենյա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ