էջեր և դեմքեր Արցախյան ազատամարտից 16 փետրվարի


Ֆ 1992 թվականի փետրվարի 16-ին` Ղարաբաղյան պատերազմում, ադրբեջանական կողմը Շուշիից «Գրադ» և «Ուրագան» ռեակտիվ կայաններից զանգվածային գնդակոծության ենթարկեց ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտը: Քաղաքի վրա գցվեց 300 արկ: Եղան բազմաթիվ ավերածություններ և մարդկային կորուստներ:էջեր և դեմքեր Արցախյան ազատամարտից 16 փետրվարի Ֆ 1992 թվականի փետրվարի 16-ին` Ղարաբաղյան պատերազմում, ադրբեջանական կողմը Շուշիից «Գրադ» և «Ուրագան» ռեակտիվ կայաններից զանգվածային գնդակոծության ենթարկեց ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտը: Քաղաքի վրա գցվեց 300 արկ: Եղան բազմաթիվ ավերածություններ և մարդկային կորուստներ: Ֆ1959 թվականի փետրվարի 16-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում ծնվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ (8.1. 1992-17.4.1992), պետական-քաղաքական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ (1990), պատմական գիտությունների թեկնածու (1988) Արթուր Մկրտչյանը: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը (1984) և Մոսկվայի Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան (1986): 1981-83-ին աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում, 1986-ից` Հադրութի հայրենագիտական պետական թանգարանի տնօրեն: 1991-92-ին` Հադրութի ինքնապաշտպանական ջոկատի շտաբի պետ: 1988-ից սկսած` կարևոր դեր է խաղացել կամավորական ջոկատների կազմավորման, ԼՂՀ պետականության և ՊԲ-ի ստեղծման գործում, մասնակցել է Տողի, Սարինշենի, Խոջալուի, Ղարդաղլուի, Մալիբեյլուի և այլ բնակավայրերի ազատագրական մարտերին: Սպանվել է 1992 ապրիլի 14-ին: Մահից հետո լույս է ընծայվել նրա` «Ի՞նչ է տեղի ունեցել Հադրութում» գիրքը:

Զ. ՍԱՐԳՍՅԱՆ