ՔԱՂԱՔՆԵՐԸ ԿՊԱՏՎԵՆ ԾԽՈՎ


Ինչպես վկայում են գիտնականները, Եվրոպայի մի զգալի տարածքի սպառնում է «ծխի վարագույրը»: Հյուսիսային բևեռին մոտ երկրներում, գլոբալ տաքացման հետևանքով, արդեն իսկ նկատելի են դառնում ծխի շերտերը, որոնք հատկապես առավոտյան ժամերին ձևավորում են յուրատեսակ շերտեր, որոնց գիտնականները վարագույր են կոչում: Այս վարագույրներն իրենց մեջ են առնում առավոտյան գոլորշին, ինչն էլ նպաստում է այն բանին, որ տաք հոսանքները երկար պահպանվեն սառցային շրջաններում: Ըստ գիտնականների հաշվարկների, արդեն 2012-13 թվականներին այս վարագույրներն ամբողջապես կպատնեշեն սառը հոսանքների թափանցումը: