ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆ ԲԱԶՄԱԹԻՎ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ


Նյու-Յորքում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները մարդիկ արյունալի դրամա են համարել: Ուկրաինացին այս քաղաքում բազմաթիվ սպանությունների հեղինակ է դարձել, կան նաև վիրավորվածներ: Աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում: Բրուկլինում ապրող ուկրաինացի նկարիչ Մաքսիմ Գելմանը, ով ընդամենը 23 տարեկան է, սպանել է չորս հոգու, իսկ երեքին էլ մահացու վիրավորել: Իր մորից խնդրելով լեքսուս ավտոմեքենան և մերժում ստանալով` նա հարձակվել է վեճին խառնված խորթ հոր վրա և դանակի տասը հարված հասցրել: Այնուհետև առևանգելով ավտոմեքենան, ճանապարհին հարվածել է մի անցորդի, ով հետո հիվանդանոցում մահացել է, ապա եկել իր ընկերուհու տուն, սպանել նրա մորն ու դստերը: Ոստիկանությանը հաջողվել է բռնել մարդասպանին, որի մեքենայից առգրավվել է խոհանոցային հինգ դանակ: