ԻՈՍԻՖ ԿՈԲԶՈՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԻՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի պահանջից հետո, վերջապես պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Իոսիֆ Կոբզոնը բացահայտեց իր եկամուտները: Անցած տարվա ընթացքում, ըստ հայտարարագրի, պատգամավոր Կոբզոնը վաստակել է 4,8 միլիոն ռուբլի, նրա կնոջ եկամուտը կազմել է 2,9 միլիոն: Նման համեմատաբար համեստ վաստակով ապրող երգիչ-պատգամավորն ունի թանկարժեք Մերսեդես և Ռոլս-ռոյս ավտոմեքենաներ, կնոջ հետ միասին ունի հինգ բնակարան` 1,183 հազար քմ տարածքով և չորս տուն` 2 հազար քմ ընդհանուր մակերեսով: Արտիստի ընտանիքին են պատկանում 5 այլ բնակարաններ, մեծ առանձնատուն, թիկնազորի առանձնատունը` 417 քմ տարածքով և 2,2 հա հողատարածք, ինչպես նաև երկու ավտոգարաժ` նախատեսված 60 մեքենայի համար: Այս ամենից զատ, պատգամավորն ունի նաև էլիտար բնակարան` 50 քմ մակերեսով, որի 1 քմ գինն արժե 470 հազար եվրո