«ՎԻԿԻԼԻԿՍԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ


Ռուսական մաֆիոզ կառուցվածքները իրենց հսկողության տակ են առել Ռուսաստանից Ուկրաինա գազի մատակարարումը: Իր վարչապետության շրջանում նման բացահայտում էր արել Յուլյա Տիմոշենկոն` բացահայտ հակամարտության մեջ մտնելով Ռոսէներգոյի ղեկավարների հետ: Ըստ էքս-վարչապետի, այդ կառույցի ղեկավար Սեմյոն Մոգիլևիչը մեկն է այն տասը հանցագործներից, որոնց անհապաղ պիտի ձերբակալի ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոն: Ինչպես հայտնի է, Մոգիլևիչը 2008 թվականին ձերբակալվել էր Ռուսաստանում, սակայն 2009-ին ազատ էր արձակվել...