ԾԱՂԻԿԸ ՓՈ˜Ղ Է, ՓՈ´Ղ


 

Բարեբախտա-բար, մայրա-քաղաքի Հյուսիսային պողոտայի մի անկյունում դեռևս կանգուն է Կարաբալայի արձանը:

- Ծաղիկ ծախող Կարաբալան հայտնի մարդ էր Երևանում,- գրել է Եղիշե Չարենցը:

Բոլորը գիտեն` այս մարդը սիրահար զույգերին ծաղիկներ էր նվիրում, իսկ իր ապրուստը հոգում վաճառված ծաղիկների հաշվին: Կարաբալան առասպել դարձավ, նրա անունը մեկընդմիշտ կապվեց Երևանի պատմությանը:

Ինչու հիշեցի Կարաբալային:

Երկու օր առաջ նշվում էին Սուրբ Սարգսի և Սուրբ Վալենտինի տոները, իսկ մեր ծաղկավաճառներն էլ, հարմար առիթն օգտագործելով, բարձրացրել էին ծաղիկների գները` երբեմն հասնելով անհեթեթության: Այսպես, հոլանդական մեկ վարդի գինը հասնում էր 4800 դրամի, մայիսյան կոչվող վարդի գինն էլ սկսվում էր 2500 դրամից... Ծաղիկների գների բարձրացումը մեզ մոտ տեղի է ունենում մարտի 8-ին ու ապրիլի 7-ին, Սուրբ Սարգսի ու սուրբ Վալենտինի տոներին, մեռելոցներին... Այդ օրերը ծաղկավաճառներն իրենց համար երջանիկ օրեր են համարում, որովհետև մեկ օրվա մեջ այնքան գումար են վաստակում, որքան չեն վաստակում տասն օրվա ընթացքում: Ագահության տենդով բռնկված` անցնում են բոլոր սահմաններն ու մարդկանց ստիպում վճարել կրկնակի, եռակի ավելի: Իսկ հատկապես երիտասարդները շատ են ուզում իրենց սիրելիներին ծաղիկներ նվիրել: Հայաստանում այդ օրը ագահության մրցավազք է:

Կարաբալան ողջ լիներ` իր ձեռքի զամբյուղն ամբողջապես կցողեր փողոցով անցնողների վրա, իսկ հետո էլ ամոթանք կտար ծաղկավաճառներին ու նրանց գործատուներին: Բայց արդյո՞ք նրանք կամաչեին...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ