Հովիվ ճագարը


 

Շվեդիայի հյուսիսում գտնվող մի ֆերմայում ապրող Չամպիս ճագարը յուրացրել է հովվի մասնագիտութ յունը ու հիմա հաջողությամբ արոտ է տանում ոչխարներին:

Նիլս-Էլիրիկ և Գրետա Վիգրեն ֆերմերների 5 տարեկան ճագարն արածեցնելու «փեշակը» սովորել է` ուշադիր հետևելով այդ գործում հմտացած չոբանաշներին:

Զարմանալով ու հիանալով փափկամազիկ երկարականջի ունակություններով, ընտանիքի բարեկամ, շնաբույծ Վիգրենով Դեն Վեսթմանը Չամպիսին տեսանկարել է «աշխատավայրում` աշխատանքի պահին:

- Պարզապես անհավատալի է: Նա ոչխարներին հավաքում է մեկտեղ, իսկ երբ նրանցից որոշները փորձում են անջատվել հոտից` կանգնեցնում է նրանց: Ես աշխատում եմ շների հետ, որոնք հսկում են ոչխարներին: Բայց նրանցից ոչ բոլորն ունեն Չամպիսի ունակությունները,- պատմել է Վեսթմանը:

Հովիվ-ճագարի տեսագրությունն իսկական հիթ է դարձել ինտերնետում. տեսահոլովակն արդեն նայել են ավելի քան 700.000 անգամ: