Ամենակաշառասեր երկիրը


 

- Ամերիկյան The DΖily BeΖst հրատարակության կազմած` աշխարհի ամենակոռումպացված երկրների վարկանիշային ցուցակում առաջատար է Ուզբեկստանը: Բայց դա չի նշանակում, որ մյուս տեղերում իշխանավորների ու պաշտոնյաների ախորժակն ավելի փոքր է: Ընդամենը 20 պետություններ ունեն առավել վատթար ցուցանիշներ` հետևյալ ուղղություններում. կոռուպցիայի հասարակական ընկալում, քաղաքական իրավունք ների ապահովում, քաղաքացիական ազատություններ (այդ թվում և` խոսքի) և բիզնեսի ոչ թափանցիկություն:

Հետխորհրդային երկիրն առաջին անգամ գլխավորում է կոռուպցիայի համաշխարհային վարկանիշային ցանկը` 1-ին տեղից հետ մղելով Սոմալիին: Աֆրիկյան այս պետությունն, ի դեպ, բազմիցս է ճանաչվել ամենակաշառասերը: Իսկ այս անգամ Ուզբեկստանին համահավասար են Էրիտեան ու Լաոսը: Նախկին ԽՍՀՄ-ականներից այս ցուցակում է նաև Բելառուսը (6-րդ տեղում): Ցանկը եզրափակում են Անգոլան և Կամբոջան: Հաիթիի վիճակն այս անգամ համեմատաբար բարվոք է:»