Այդպես էլ չամուսնացան


 

Օրերս իր առեղծվածային մահկանացուն կնքած Ուիթնի Հյուսթընի բազմաթիվ երկրպագուների շարքում եղել է և մեկը, ով սարսափի մեջ էր պահում աշխարհը: Թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենն անվերջ լսել է Ուիթնիի «I will AlwΖys Love You» երգը, իսկ երգչուհուն անվանել իր ոգեշնչողը: Այս մասին տեղեկացրել է ZEE New co-ն` վկայակոչելով ֆրանսիացի բանաստեղծուհի Կոլա Բուֆի հուշերը: Վերջինս, ասում են` 1996-ին Մարոկկոյում մի քանի ամսով գերեվարված է եղել բեն Լադենի կողմից:

Այո´, բեն Լադենը ցանկություն է ունեցել իր կանանցից մեկը դարձնել Հյուսթընին (նշել է LiberΖtion թերթը): Բուֆի վկայությամբ` Ուսաման պատրաստվել է իր սրտի տիրուհուն նվիրել մի շքեղ առանձնատուն` Հարթումա արվարձանում:

- Նա անվերջ կրկնում էր Ուիթնիի անունը, ասում, թե որքան գեղեցիկ է նա, ինչ հրաշալի ժպիտ ունի և որքան ճշմարիտ մուսուլմանուհի է` թեկուզ` ուղեղով, ողողված ամերիկյան մշակույթով և ամուսին ուներ,- գրել է Բուֆը:

«Ալ-Քաիդա»-ի նախկին առաջնորդը նաև ասել է, որ պատրաստ է սպանել Հյուսթընի ամուսնուն` Բոբի Բրաունին:

Ի դեպ` Ուիթնիի մայրը չի թաքցնում խորշանքը փեսայի նկատմամբ ու նրան չի հրավիրել փետրվարի 18-ին Նյուարկա քաղաքում կայանալիք դստեր հուղարկավորությանը