Վստահությունը չարաշահել է


 

Գեղարքունիքի մարզի մի բնակիչ օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում հայտարարություն է տվել, որ իր ծանոթուհի Անաիդա Դ.-ն չարաշահելով իր վստահությունը` 2009 թ. փետրվարին «Բիբլոս Արմենիա» բանկի «Ամիրյան» մասնաճյուղում հիփոթեքային վարկ է ձևակերպել և Կոտայքի մարզում գտնվող իր առանձնատունը ձևականորեն վաճառելով ինքն իրեն` դրա դիմաց բանկից ստացել է 21 միլիոն 900.000 դրամ և յուրացրել: