ՕԲԱՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՍԻՐՈՒՄ


 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 19 տոկոսով կրճատել է Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը և հասցրել 32 միլիոն 543 հազար դոլարի: Ի տարբերություն Հայաստանի` Վրաստանին կհատկացվի 42 միլիոն 600 հազար դոլար: Ռազմական ծախսերին տրվող գումարները ևս կրճատվել են. Հայաստանն ու Ադրբեջանը կստանան 2 միլիոն 700 հազարական դոլար, իսկ ահա Վրաստանը` 14 միլիոն 400 հազար: Միջազգային ռազմական կրթության համար հատկացումը Հայաստանին կլինի 600 հազար, Վրաստանինը` 1 միլիոն 800 հազար դոլար: Թմրանյութերի միջազգային վերահսկողության համար Հայաստանին կտրամադրվի 2 միլիոն 824 հազար, Վրաստանին` 4 միլիոն:

Օբամայի սերը Վրաստանի հանդեպ արտահայտվել է նաև Համաշխարհային առողջապահության ծրագրի ֆինանսավոր ման հարցում. Հայաստանը կստանա 2 միլիոն 500 հազար, Վրաստանը` 4 միլիոն դոլար: Ուշագրավ է, որ այս ծրագրով Օբաման Ադրբեջանին գումար չի հատկացրել…