1 ՀԱՐՑ


 

Հնարավո՞ր է, արդյոք, որ Հրազդանում տեղի ունեցած ընտրություններից հետո Ձեր գլխավորած կուսակցությունը որոշի խորհրդարանական ընտրություններին չմասնակցել:

ՍՏԵՓԱՆԴԵՄԻՐՃՅԱՆ

ՀԺԿ նախագահ

- Հրազդանում տեղի ունեցած ընտրությունները չեն կարող որոշիչ լինել մեր գլոբալ քայլերի համար: Մենք վճռականորեն ենք տրամադրված: Մեր կուսակցությունն ու ՀԱԿ-ը ընտրություններին մասնակցելու որոշում ունեն. այլ որոշում չկա: Մենք պայքարելու ենք արդար և թափանցիկ ընտրությունների, օրինականության հաստատման համար: