ՊԱՐԶԱՊԵՍ` ԶԱՎԵՇՏ


 

«ՀՀ բնապահպանության նախարարությունը, հաշվի առնելով 2011 թվականի փորձը և իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներն` ըստ մարզերի, ՀՀ կառավարությանն առաջարկել է այս տարի որսացվող գայլերի թվաքանակը հասցնել 200-ի` նախորդ տարվա 100-ի փոխարեն»:

Պաշտոնական այս տեղեկատվությանը հավելենք, որ կառավարության պահուստային ֆոնդից էլ առաջարկվում է հատկացնել 20 մլն դրամ: Այն, որ գայլերն արդեն բոլոր սահմաններն անցել ու հայտնվում են անգամ քաղաքներում` գիտենք: Բայց չգիտեինք, որ կարելի է կոնկրետ ցուցանիշ սահմանել ու յուրաքանչյուր որսված կամ սպանված գայլը գնահատելով 100 հազար դրամ` պարտադիր համարել 200 գլխաքանակը: Իսկ եթե գայլերը «հասկանան», որ ոմանք այս գումարների մի մասն իրենց գրպանն են տանում, ու որոշեն այլևս բնակավայրերին չմոտենալ` բոյկոտելով գայլաորսությունը, նախարարությունն ինչպե՞ս է կատարելու իր իսկ առաջադրանքն ու ո՞նց է ծախսելու 20 մլն դրամը: Մանավանդ որ` ոչ ոք չի հաշվում, թե իսկապե՞ս տարեկան այն քանակության մանրաձուկ է բաց թողնվում Սևան, որքան ներկայացվում է նախարարության հաշվետվություն ներում: