82 դաջվածք` արտիստուհու պատկերով


Հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերթսի կրքոտ երկրպագու Միլենկո Բուկովիչն իր մարմնին արտիստուհու պատկերներով 82 դաջվածք է արել (անցած ուրբաթ գրել է բրիտանական Sun թերթը): Մեխիկոյում թերթեր վաճառող Միլենկոն պատմել է, թե որքան է տպավորվել, երբ առաջին անգամ Ռոբերթսին տեսել է «Էրին Բրոկովիչ» ֆիլմում: Հիմա արդեն 56-ամյա երկրպագուն այդ օրից հարյուրավոր դոլարներ է ծախսել` մարմինը պատելով արտիստուհու դիմապատկերներով: Բուկովիչը գոհունակություն է հայտնել իր դաջվածքներից և ասել է, որ պատրաստվում է կրծքին, մեջքին ու թևերին նորերն ավելացնել` հենց որ ֆինանսները բավարարեն: Մոլեռանդ երկրպագուն գումար է հայթայթում` իր կուռքի նկարները սեփական մարմնին կրելու, մինչդեռ նույն այդ ֆիլմի համար «Օսկար»¬ից բացի, Ջուլիա Ռոբերթսն ավելի քան 2 միլիոն դոլար է վաստակել: