«Համեստության օրենքներ»` Չեչնիայում


Չեչենական Հանրապետության իշխանությունները ներողամտությամբ են վերաբերվում հարձակումներին այն կանանց հանդեպ, ովքեր չեն պահպանում «համեստութ յան օրենքները» և չեն հագնվում իսլամի չափանիշներով (տեղեկացրել է «Ինտերֆաքս»¬ը` հղում կատարելով Human Righte Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալները): Ընդ որում, այդ հարձակումներին մասնակիցը կարող են լինել նաև իրավապահ մարմինների աշխատակիցները: Իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Տատյանա Լոկշինայի փաստմամբ` չեչենուհիները վախենում են բողոքել իրենց իրավունքների ոտնահարում ների դեմ` վախենալով իրենց ընտանիքների դեմ վրեժխնդրությունից: Նա հիշատակել է Նատալյա Էստեմիրովայի անունը, ով որոշել էր հասարակական հնչեղություն հաղորդել այդ խնդրին, սակայն սպանվել է 2009 թ.: Անցյալ տարի համացանցում լայն տարածում ունեցավ այն տեսահոլովակը, ուր պատկերվում էր, թե Գրոզնիում երիտասարդ մարդիկ ինչպես են կրակում այն կանանց վրա, ովքեր, նրանց կարծիքով, իսլամական չափանիշներին համապատասխան չեն հագնված: Հաղորդվում է նաև, որ 2010 թ. սեպտեմբերի 19¬ին ինչ¬որ զինյալներ «սխալ հանգնված» չեչենուհիներին թույլ չէին տալիս ներկա գտնվել իրենց երկրում Կանանց օրվան նվիրված համերգին: