Լենինն ու նրա հրեա նախահայրը


Վոլոդյա Ուլյանովը միշտ ներկայացվել է որպես աղքատ ընտանիքի զավակ, բայց որևէ մանրամասն հայտնի չէ նրա «նախահեղափոխական» կենսագրությունից: Ասում են չէ՞, պետական գործիչների գաղտնիքները մի քանի սերունդ հետո են «բացահայտվում»: Ու ահա գերմանական Sueddeutsche Zeitung¬ն անդրադարձել է Կարմիր առաջնորդի ծագումնաբանության մի ճյուղին: ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ Խորհրդային Միությունում այս փաստը խստորեն պահպանվող գաղտնիք էր. պարզվում է, որ Լենինը հրեա նախապապեր ուներ: Հետո՞ ինչ: Այսքանով կարելի էր վերջակետ դնել, սակայն այս հարցը եղել ու շարունակում է մնալ հիմք` դավի տեսության համար: Այդ ամենի մասին հանգամանորեն պատմվում է վերջերս հրատարակված մի գրքում: Փոքր հարցեր կան, որոնց համար կարելի է նշանակալի պատասխաններ գտնել: Չիկագոցի պատմաբան Յոհանաս Պետրովսկի-Շտեռնը դա ապացուցել է իր նոր գրքում: Ըստ էության բացարձակ միևնույն է` Լենինը հրեա նախնիներ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Եթե նա իռլանդացի կամ իտալացի լիներ, ապա այդ մասին կարելի էր միայն կենսագրական ծանոթագրություն տալ: Բայց քանի որ դավադրության տեսաբանների սիրած զբաղմունքը համաշխարհային հեղափոխության մեջ հրեական ձեռագրի ապացույցներ որոնելն է, Լենինի հրեա նախապապ Մոշկո Բլանկին ավելի մեծ ուշադրություն է հատկացվում, քան ռուսական հեղափոխության առաջնորդի գերմանացի կամ շվեդ նախահայրերին: Այդ կարևոր հետազոտության մեջ Պետրովսկի-Շտեռնը տալիս է 5 հարցերի պատասխան. l Ինչպիսի՞ն է եղել կյանքը Ստարոկոնստանտինով վայրում, ուր մեծացել է Մոշկո Բլանկը: l Ո՞վ է եղել Մոշկո Բլանկը: l Ի՞նչ վերաբերմունք է ունեցել Լենինը հրեաների հանդեպ: l Ինչպե՞ս է վերաբերվել խորհրդային ղեկավարությունը` Լենինի հրեա նախնիների «հայտնաբերման» փաստին: l Այդ «բացահայտումն» ինչպե՞ս են օգտագործում ժամանակակից աջ¬արմատական հեղինակները: Բլանկի կյանքի պատմությունն ինքնին հետաքրքիր վեպի նյութ է պարունակում` 19¬րդ դարի կեսերին ռուս¬հրեական հասարակության մասին: Նա հողակտորներ է տվել վարձակալության, վերավաճառելու համար գյուղմթերքներ է ձեռք բերել, նաև ուկրաինական Կոնստանտինովոյի իր փոքրիկ կրպակում գինու և օղու առևտուր է արել: 1803 թ. հրեական համայնքը նրա դեմ մեղադրանք է հարուցել, թե իբր նա դարման (ծղոտ) է գողացել և խաբել է գնորդներին: Այնուհետև ավելի լուրջ բողոքներ են հետևել: Նրան մեղք են վերագրել, թե Զատիկի տոների ժամանակ թույլատրված մրգօղու փոխարեն վաճառել է հացահատիկային ոգելից խմիչքներ, որոնց առևտուրն այդ օրերին արգելվում էր: Փաստաթղթերից դատելով` խոշոր գյուղաքաղաք տեղափոխվելուց հետո, Մոշկո Բլանկը շարունակել է ցուցադրել իր կռվասիրությունը: Հերթական վեճից հետո նա բանտ է ուղարկել հարազատ որդուն, կորցրել է սեփականությունը և դիրքային պատերազմներ է մղել հարևանների, գործընկերների և հրեական համայնքի հետ: ՆԱՀԱՆՋ ՀՐԵԱԿԱՆ ԿՐՈՆԻՑ Այդ բոլոր բախումները միայն հաստատում էին ավելի վաղուց տեղի ունեցած` Բլանկի օտարացումը հրեական կրոնից և հրեական համայնքից, որին նախկինում նա պատկանում էր: Վերջապես, 1844 թ.` կնոջ մահից հետո, նա դարձավ ուղղափառ ու փոխեց անունը` դառնալով Դմիտրի Իվանովիչ Բլանկ: Նրա երկու` Աբել և Իսրոէլ որդիները մկրտվել էին մինչ այդ` 1820 թ., և դա արվել էր, որպեսզի Դմիտրին ու Ալեքսանդրը Բլանկ դառնալուց հետո հնարավորություն ստանան բժշկություն սովորել Սանկտ¬Պե տերբուրգում: Վլադիմիր Ուլյանովը միայն 1 անգամ է տեսել իր դոկտոր պապին` Ալեքսանդր Բլանկին, ով այդ ժամանակ արդեն 50 տարի ուղղափառ եկեղեցու գրկում էր: Վլադիմիր Ուլյանովն էլ այդժամ ընդամենը 2 ամսական էր: Վկայություններ չկան, թե մեծանալուց հետո Լենինը գիտեր, որ իր պապը մինչև 60 տարեկանը պատկանել է հրեական համայնքին և, համապատասխանաբար` այդ նախնին որևէ հետք չի թողել նրա կենսագրության մեջ: Երբ Լենինի մահից հետո` 1924 թ., Աննա քույրը սկսեց նյութեր հավաքել նրա կենսագրության համար, մեծագույն զարմանքով հայտնաբերեց, որ հրեա նախապապ են ունեցել` Մոշկո Բլանկը: Ու երբ փորձեց հրապարակել այդ տվյալները, նա բախվեց կուսակցական ղեկավարության առարկություններին: Սկզբում գտնված փաստերի հրապարակման դեմ հանդես եկավ Պատմության ինստիտուտի տնօրեն Լև Կամենևը: Հետագայում նա փորձել է հրապարակման թույլտվություն ստանալ Ստալինից` պնդելով, որ դա կարող է վերջ դնել տարածված հակասեմիտիզմին: Բայց այս դեպքում ևս նա բախվեց գրանիտե պատի: Այդ հարցում նույն դիրքը գրավեցին Բրեժնևն ու Գորբաչովը: Արխիվային նյութերին ծանոթանալու բոլոր մուտքերը փակ էին, իսկ այդ տվյալները տարածած արխիվային աշխատակիցները` պատժված: Այդպիսով, Լենինի հրեա նախապապը Խորհմիությունում վերածվել էր խնամքով թաքցվող պետական գաղտնիքի և դարձել էր առեղծված, ինչը հետագայում օգտագործեցին աջ արմատական տարրերը: Այդ փաստերը թաքցնելու մի քանի պատճառ կար: Չնայած կոմունիստական շարժման ինտերնացիոնալ բնույթին` բոլշևիկների շրջանում շուտով աճեց ռուս ազգային ազդեցությունը: Լենինը համարվում էր գերազանց «ռուս» հեղափոխական: Միաժամանակ կուսակցական գլխավոր «գործակատարները» զգուշանում էին, թե համաշխար հային դավադրության վերաբերյալ խոսակցությունները նոր սնունդ կստանան` եթե հայտնի դառնա, որ ոչ միայն Տրոցկին, Կամենևն ու Զինովևը, այլ մինչև իսկ Լենինն էլ հրեական արմատներ է ունեցել: Սովետմիության փլուզումից հետո հենց դա էլ տեղի ունեցավ. արմատական ծայրահեղական շրջանակները մաքուր մետաղադրամի տեղ ընդունելով այն ամենը, ինչ գրված է «Սիոնական իմաստունների արձանագրություններում», սկսեցին Լենինին հրեա կոչել` նրան անվանելով Բլանկ և նրա մեջ համաշխարհային հրեական դավադրության մաս տեսնելով… (Տպագրվում է մասնակի կրճատումներով)