Հրդեհել են բոմժին


Վայրագությունն ազգային պատկանելություն չի ճանաչում, բայց Մոսկվայում այն կարծես, համատարած դառնալու վտանգ ունի: Այլ պետությունների քաղաքացիների հանդեպ դաժանություններն իբր փորձում են պատճառաբանել, բայց իրենց հայրենակից տնանկի հետ այդպես վարվելը պարզապես ուրիշ ախտանիշի մասին է խոսում: Ռուսիո մայրաքաղաքի հյուսիս-արևմտյան հատվածում` Հյուսիսային Տուշինոյի Պլաներնայա փողոցում, ինչ¬որ տղամարդ բենզին է լցրել բոմժի վրա ու վառել նրան: Վերջինս հրաշքով կենդանի է մնացել: - Տուժողը հոսպիտալացվել է` մարմնի մակերեսի 40 %¬ի I, II և III կարգի այրվածքներով,¬ «Ինտերֆաքսին» տեղեկացրել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը: Նրա խոսքերով` հիվանդանոցում ոստիկանները ճշտել են, որ տուժողը 55 տարեկան անտուն է: Այսինքն` անհայտ հանցագործը հազիվ թե բացահայտվի: