Ձմեռայինի խորհրդանիշը չի՞ ընտրվում


Գրագողության մեղադրանքները և վատ ճաշակի քաղաքական միջամտությունը դառնացրել են Ձմեռային օլիմպիադա-2014¬ի թալիսմանի ընտրությունը: Անցյալ շաբաթ հեռուստամրցույթում ռուսաստանցիները փորձել են ընտրել Սոչիում կայանալիք մրցահանդեսի թալիսմանը: Քննարկվել են 3 խորհրդանիշեր, սակայն, կարծես` ապարդյուն: Հեռուստաքվեարկման նպատակը ժողովրդական թալիսման ընտրելն էր, և մեծամասնության հավանությանն են արժանացել գրավիչ ընձառյուծը, սպիտակ արջն ու նապաստակը: Բայց հանկարծ կասկածելի է դարձել ուղիղեթերային ընտրությունը. շատերը զարմացել են, որ Ձմեռ Պապի պատվերով խորհրդանշանը հանվել է քվեարկությունից, և ամենքի համար անսպասելիորեն` «հզոր, արագավազ ու գեղեցիկ» ընձառյուծն ամենաշատ ձայներն է հավաքել: Իսկ բոլորն արդեն գիտեին, որ մինչ քվեարկությունն, ընձառյուծին հավանություն է տվել ՌԴ վարչապետ Վլ. Պուտինը: Մի խոսքով` «Մի կաթիլ մեղր»¬ի հանգույն, թեման սկսել է «պտտվել»: Իհարկե` լրատվամիջոցների ակտիվ աջակցությամբ: Ընդհանուր առմամբ` երկրի վարչապետն իրավունք ունե´ր թալիսման ընտրել` իր ղեկավարած պետության համար: Ժողովրդավարությունը, ավելի ստույգ` ժողովրդավարության խաբկանք ստեղծելու մարմաջը բումերանգի ներգործություն է ունեցել. կասկածի ալիք` ընդդեմ իշխանությունների: - Պետք է Պուտի´նը դրական արտահայտվեր ընձառյուծի մասին, որպեսզի դրա օգտին ձայների քանակը կտրուկ ավելանա,¬ նւՏ ԾՏրՍՉօ¬ին ասել է անվանի քաղաքագետ Դմ. Օրեշկինը: Ի դեպ, ընձառյուծը բացակայել է ընթացիկ քննարկումներից, որոնց ընթացքում առաջնություն է ունեցել Ձմեռ Պապը: - Դժվար էր ավելի անհեթեթ թալիսման ներկայացնել: …Դա բացարձակապես ոչ ռուսաստանյան «գործող անձ» է,¬ վրդովված նկատել է թՈջպՑՈ.Ru¬ի ներկայացուցիչը: Վեճերի կրակին յուղ է ավելացրել Օլիմպիադա-1980¬ի խորհրդանիշ Արջուկի հեղինակը: Նրան էլ զայրացրել է սպիտակ արջի պատկերը: - Այդ սպիտակ արջի աչքերը, քիթը, բերանը, ժպիտը` ամեն ինչ իմից է վերցված: Ինձ դուր չի գալիս` երբ գողանում են,¬ հայտարարել է Վ. Չիժիկովը` հավելելով. - Թալիսմաններից ոչ մեկում լուրջ վերաբերմունք չկա: