Հա՞ որ...


Տարեմուտից առաջ բռնկված «Ձու» օպերացիայի արձագանքները վերջապես հասել են Տնտեսական Մրցակցության Պաշտպանության պետական հանձնաժողովին: Թվում էր, թե տեղի ունեցածը վերջնականապես մոռացվել է, բայց, ինչպես տեսնում ենք, նախատոնական հավկիթային վերիվարումներից մոտ երեք ամիս ա´նց հանձնաժողովը որոշեց անդրադառնալ նախատոնական գրպանահատությանը: Առայժմ միայն խոստացվում է վարույթ հարուցել, այն էլ միայն «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի նկատմամբ: Բա մյուսնե՞րը… Մինչդեռ, սպառողները չեն կարող մոռացության մատնել բոլոր թռչնաֆաբրիկաների կողմից միասնաբար բազմապատկված և գրեթե 150 դրամի հասցված ձվագինը: Հետին թվով, այն էլ` ֆաբրիկաներից միայն մեկին մի փոքր ֆինանսական նեղություն պատճառելով` սպառողների կրած վնասները կհատուցվե՞ն: Այս կամ այն սննդատեսակի գնային վայրիվերումների հետևանքները կրողների համար միևնույն է, թե սեփական գրպանին հասցված անվերականգնելի վնասներն ո՞ւմ օգտին են փոխհատուց վելու: Իսկ ո՞ւր էր ՏՄՊՊՀ¬ն` դեկտեմբերյան «բում»¬ի օրերին: Երևի այդ հանձնաժողովն էլ ուշակորույս էր հակվիթաթռիչքներից ու հիմա նոր է իրեն վերագտնում: