«ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԿԻՐԱԿԻ»


 

«Ժողովրդավարություն և աշխատանք» կամ` առավելապես հայտնի ԺԱԿ կուսակցությունն առաջիկա կիրակի իր համաժողովն է հրավիրելու և որոշելու է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափը:

Սպարտակ Մելիքյանը, ով այս կուսակցության ղեկավարն է, անպայմանորեն ցանկանում է նորից տեղ զբաղեցնել խորհրդարանում: Բայց հազիվ թե նա այս երազանքին հասնի իր կուսակցության շնորհիվ, որի գոյությունը երբևէ չի զգացվել, ու հիմա ավելի է մոռացվել: Ղեկավարը հայտարարել է, որ իրեն սատարում են «Գարդմանք» և 14 հասարակական այլ կազմակերպություններ: Սակայն գիտենք, որ հասարակական կազմակերպությունները քաղաքական կառույցներ չեն, հետևաբար հազիվ թե նրանց սատարումն օգնի Սպարտակ Մելիքյանին: Ավելին, բացի «Գարդմանքից», մյուս հ/կ-ներն էլ այնքան մոռացված են, որքան ԺԱԿ-ը:

Սպարտակ Մելիքյանի վերջին հույսը մնում է Հանրապետական կուսակցությունը, սակայն, ինչպես վկայեցին մեր իրազեկ աղբյուրները, ՀՀԿ-ն չի քննարկել Մելիքյանին իր համամասնական ցուցակում ընդգրկելու հարցը: