ՀԺԱՄ-ՈՒՄ ԴԵՌ ՆՈՐ ՏԱՐԻ՞ Է


 

Միջին խավ ձևավորել խոստացող ՀԺԱՄ-ի ձայնը դուրս չի գալիս, իսկ կուսակցության ինտերնետային կայքում տեղադրված «ամենաթարմ» հաղորդագրությունը վերաբերում է Ամանորի տոներին` քաղուժի ղեկավարությունը համակիրների ու իրենց հավանական ընտրողների տոնն է շնորհավորում:

Հարկ է կարծել, որ ՀԺԱՄ-ի կնքահայրն ու հովանավորը` «ֆլեշ Բարսեղը», որոշել է հրաժարվել միջին խավ ձևավորելու մտքից և նպատակահարմար չի գտնում այս կուսակցության մասնակցությունն առաջիկա ընտրություններին: Չի բացառվում նաև առաջիկա օրերին պարզվի, որ ՀԺԱՄ-ը ներկայացնող մեկ-երկու անձինք ընդգրկվել են առաջատար ուժերից մեկի ցուցակում: Ամեն ինչ թերևս վերջնականապես պարզ կդառնա մինչև առաջադրումների փուլի ավարտը` մարտի 22-ը: