Աղանդները`` գունավոր հեղափոխության օրրան


 

Վերջերս, իր ասուլիսներից մեկի ժամանակ Քայքայիչ պաշտամունքից տուժվածների վերականգնողական և օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր ԱՄԱՐՅԱՆԸ հայտնել էր, որ աղանդավորական կազմակերպությունների ղեկավարները սկսել են պայմանավորվել կուսակցապետերի հետ` որոշակի գումարի դիմաց ընտրություններում նրանց կուսակցություններին քվեներով ապահովելու համար: Այս մասին մանրամասներ ճշտելու նպատակով «Ավանգարդի» թղթակիցը զրուցեց Ա. Ամարյանի հետ:

Դուք խոստացել եք ավելի ուշ հրապարակել աղանդների հետ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերող կուսակցությունների անուններն: Ինչո՞ւ դա չանել հիմա, ինչո՞ւ հետաձգել: Եվ` նման տեղեկատվություն քանի՞ կուսակցության մասին ունեք:

- Շատերի մասին: Եթե հիմա հրապարակեմ դիցուք որևէ կուսակցության անուն, նրան կսկսեն ոտնահարել, պարսավել և այլն. մեզանում վհուկների որս կոչված երևույթին ծանոթ եք, չէ՞: Բայց տվյալ կառույցին կփոխարինի մեկ ուրիշը, և խնդիրը չի վերանա:

- Կարծում եմ` ավելի ճիշտ կլինի եղած տեղակատվությունն ամբողջությամբ ներկայացնեմ մեր երկրի ղեկավարությանը և որոշ բաներ էլ տրամադրեմ ԶԼՄ-ներին:

Եթե չեմ սխալվում, այսօր Հայաստանում աղանդավորական խմբերում ընդգրկվածների թիվը մոտավորապես 300 հազարի է հասնում: Իսկ դա արդեն որոշակի քանակ է ապահովում: Արդյունքում աղճատվում է ընտրությունների ողջ գործընթացը: Էլ ի՞նչ արդարության մասին կարող է խոսք լինել:

Ձեր ասած թիվը կազմում է Ազգային Ժողովի 15 տոկոսը: Բայց դա չի նշանակում, թե 15 տոկոսն աղանդավոր են դառնում: 300-350 հազարը աղանդավորական մեկ կառույց չէ: Այսօր գործող 55 կառույցներըը միասնական չեն, և այդ 15 տոկոսը միևնույն կառույցն ապահոված չի լինի: Բայց խնդիրն ավելի է լրջանում, եթե թեկուզ մեկ կամ երկու աղանդավորի հաջողվի ԱԺ պատգամավորի աթոռին տիրանալ: Այդ մեկ- երկուսը բավական է` «ցեցը» գցելու համար: Խոսքը գունավոր հեղափոխությունների մասին է: Ըստ վերլուծության` Ուկրաինայում ընտրություններին ակտիվորեն մասնակցում էր «Աստծո դեսպանատուն եկեղեցի» աղանդավորական կազմակերպությունը: Երևանում, կարծեմ` երկաթգծի կայարանի հարևանությամբ գտնվող մշակույթի տանը գործում է դրա մասնաճյուղը: Կազմակերպության ղեկավարն ասել է` մենք հեղափոխություն կատարելու մեր փորձը պետք է տարածենք ԱՊՀ բոլոր հանրապետություններում: Վրաստանում վարդերի հեղափոխության ժամանակ ակտիվ դերակատարություն ուներ «Հավատքի խոսք եկեղեցին»: Ընտրություններից հետո այդ աղանդը Վրաստանում նախարարի 5 աթոռ ստացավ: Մի աղանդավորական եկեղեցի էլ Հայաստանում հիմնադրել է աֆրիկացի 27 տարեկան սևամորթ ոմն Սամսոն Աչապունգը` 1997թվականին: Ընտրություններին ակտիվորեն մասնակցած աղանդների մեծ մասը բողոքականներն են, դրա մեջ նաև ներառվում է Ավետարանականը: Այդ աղանդներին անդամակցողների ընդհանուր թիվը 200 հազարից քիչ ավելի է: Փորձը ցույց է տվել, որ Եհովայի վկաները, որ ասում են` չենք մասնակցում ընտրություններին, իրականում ակտիվորեն մասնակցում են: Աղանդների ղեկավարների հետապնդած նպատակը փողն է և իշխանությունը: Հիմա նաև ձգտում են խորհրդարան մտնել: ԱԺ մտնելով` անձեռնմխելիության կարգավիճակ ձեռք կբերեն, կդառնան հարց առաջադրող, հարց լուծող: Այդպիսով երկրին մեծ վնասներ կարող են հասցնել:

Լավ, մի՞թե այդ ամենի առաջն առնելու հնարավորություն չկա:

- Ես չգիտեմ, թե ինչու են մեր կուսակցություններն ուզում դրանց հետ ընդհանուր լեզու գտնել, երբ կարող են իրենց հարցերն Առաքելական եկեղեցու հետևորդների միջոցով կարգավորել:

- Երբ խոսք է բացվում արդար ընտրությունների, ընտրություններին միջամտելու աղանդավորների փորձերի մասին, մեր կուսակցությունների ղեկավարները միաբերան բացառում են դրանց հետ շփումների հնարավորությունը :

- Ամեն ինչ, կատարվում է ընրությունների օրվանից առաջ: Աղանդավորների մոտ երկաթյա կարգապահություն է. առաջնորդի հրահանգով բոլորը, մեկ մարդու նման, կքվեարկեն առաջնորդի ասածով: Նրանց մոտ զոմբիացման պրոցես է, ասվածը չի քննարկվում և կասկածի չի ենթարկվում:

Վերջերս մեր Եկեղեցու սպասավորներից մեկն ասաց, թե աղանդավորները կարծես դադարի վիճակում լինեն: Համենայն դեպս, ինքս էլ նկատել եմ` փողոցում չեն մոտենում, քարոզելու, հոգեորսության փորձեր չեն անում:

- Ավելի են ակտիվացել: Իսկ փողոցում չմոտենալը հնարավոր է` բացատրվում է նախընտրական փուլով. փորձում են ընդհատակ անցնել, ավելորդ ուշադրություն չգրավել: Բայց այս ամենում գլխավոր մեղավորը պետությունն է, Ազգային Ժողովն է. օրե´նք է պետք. կրոնի և խղճի ազատության մասին գործող, նորմալ օրենք:

Նման օրինագիծ ընդունելու փորձեր եղան, եթե հիշում եք:

- Դա օրենք չէր, օրենքի տնազ էր: Իրականում պետք է հստակ ամրագրված լինի, թե ինչ է կրոնական կառույցը, ինչ է աղանդավորական կառույցը, ինչ է հոգեորսությունը, ինչ պատասխանատվություն է նախատեսվում դրանով զբաղվելու դեպքում: Հստակ ամրագրված պետք է լինի, թե խախտումների դեպքում կրոնական կառույցներն ինչպես են լուծարվում կամ պատժվում և այլն: Դրան զուգահեռ, պետությունը պետք է համապատասխան մասնագետներ պատրաստի:

Բայց ինչո՞ւ մասնագետները, այդ թվում նաև Դուք, նման օրինագծի մշակման-ստեղծման մասնակիցը չեք լինում :

- Մասնագետներին ԱԺ-ն պետք է հրավիրի: Կոնկրետ ինձ ոչ ոք չի կանչել: Ընդ որում, կա կրոնի և խղճի ազատության մասին ԱՊՀ ընդունած օրինակելի օրենք, և դրա հիման վրա ԱՊՀ անդամ երկրներից յուրաքանչյուրն իրենը պետք է ստեղծի: Հայաստանը ստորագրել է դրա տակ, բայց չգիտես ինչու, մինչև այժմ պարզապես պահել են: Այս հունիսի 14-15-ին պլանավորված է այդ օրինակելի օրինագծի քննարկումը ԱՊՀ շրջանակներում:

Հ.Գ. Ալեքսանդր Ամարյանի հետ զրույցը ներկայացվածից շատ ավելի երկար ու հետաքրքիր էր` նույնքան հետաքրքիր տեղեկատվությամբ, ինչը պայմանավորվեցինք ներկայացնել ընտրություններից` մայիսի 6-ից հետո:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ