ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ Է


 

Հայաստանի գլխավոր ու միակ մարքսիստն ամենևին էլ չի վհատվել Տավուշի մարզի 41-րդ ընտրատարածքում մայիսի 6-ին կրած ջախջախիչ պարտությունից: Շատերի նման Դավիթ Հակոբյանը ևս մրցակիցներին մեղադրում է ընտրական կեղծարարության և ահռելի քանակությամբ գումարներ բաժանելու համար: Ասում են, թե մարքսիստը խիստ վիրավորված է նաև «Բարգավաճ Հայաստանից», որի ղեկավարության հետ ինքը նախնական պայմանավորվածություն է ունեցել ընտրություններում աջակցություն ստանալու վերաբերյալ, բայց վերջին պահին ԲՀԿ-ն մտափոխվել ու չի սատարել է Դ. Հակոբյանին:

Այսուհանդերձ, 41-րդ ընտրատարածքում պայքարող 4 թեկնածուներից ամենից քիչ քվեների արժանացած մարքսիսիտը բնավ էլ չի հուսահատվել ու հիասթափվել: Ավելին, ԱԺ ընտրություններից հետո նա կրկին վերահաստատել է հաջորդ տարի կայանալիք Նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրվելու տրամադրվածությունը: Ուրեմն միակ մարքսիստի նոր քաղաքական վերազարթոնքին կարելի է սպասել աշնանը: