Սպանության կոչ` խաչբառով


 

Անվերծանելի զուգադիպությո՞ւն է, անզգույշ քողարկո՞ւմ, թե՞ սխալ վերծանում, բայց Ուգո Չավեսի զինակիցները մի խաչբառում սպանության թաքուստված կոչ են հայտնաբերել: Հայտնաբերողներն էլ սենսացիաների պատահական սիրահարներ չեն, այլ մաթեմատիկոսների, հոգեբանների և ուրիշ մասնագետների պատկառելի մի խումբ: Իսկ ծածկագրված մահափորձն ուղղված է Վենեսուելայի նախագահի եղբոր դեմ (տեղեկացրել է Reuters-ը) և խաչբառի տեսքով տպագրվել է մայիսի 9-ին` տեղական թերթերից մեկում: Մասնավորապես, խաչբառի պատասխաններում եղել են Անդան Չավեսի անունը, «սպանել» բայը և «գնդացրային կրակահերթ» իմաստն արտահայտող բառ:

Սպանության կոչը վերագրվել է ժամանցային այդ գլուխկոտրուկի հեղինակին: Իմանալով, որ ինքը թիվ 1 կասկածյալն է` նա ինքնակամ գնացել է Վենեսուելայի անվտանգության ծառայության շտաբ-բնակարան և հերքել իրեն վերագրվող հանցավոր մտադրութ յունները: Դեռևս հայտնի չէ` կարողացե՞լ է արդյոք նա ապացուցել, որ իր կազմած խաչբառն ընդամենը գիտելիքների ստուգման ու ժամանցի նպատակ է հետապնդել:

Եվ ոչ թե թշնամի հակառակորդներին խլացնելու, այլ մոլի մարզասերներին կարգի հրավիրելու համար` եթե նրանք հանկարծ ծեծկռտուք սկսեն: