Բացահայտում յոթ տարի անց


 

Վերջերս Արարատ գյուղի մի բնակիչ ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը հափշտակել են բակում կայանված «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենան:

Հաղորդումն ստանալուց հետո ոստիկանները ձեռնամուխ եղան հանցագործության արագ բացահայտմանը, կատարվածի մասին տեղեկությունը տրվեց նաև ոստիկանության հարևան ստորաբաժանումներին: Մանրամասն ուսումնասիրելով կասկածյալների շրջանակը, իրավապահներն աստիճանաբար դուրս եկան մեքենան հափշտակողի հավանական հետքի վրա: Տեսադաշտում հայտնվեց Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ, 33-ամյա Վաչագան Բարսեղյանը, որը ժամանակավոր բնակություն էր հաստատել Արարատ գյուղում:

Բարսեղյանն արագ հայտնաբերվեց և բերման ենթարկվեց: Անհերքելի ապացույցների ճնշման ներքո նա խոստովանեց կատարածը: Պարզվեց, որ Բարսեղյանի հանցավոր ուղին այսքանով չէր ավարտվում և ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում` բացահայտվեց ավելի քան յոթ տարվա վաղեմության համանման մի դեպք ևս:

2005 թ. օգոստոսի 5-ի գիշերը Բարսեղյանը մայրաքաղաքի «Էրեբունի» հյուրանոցի մոտից, Արարատի մարզի Արարատ գյուղ գնալու պատրվակով, նստել էր Ագարակ քաղաքի մի բնակչի «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան, և տեղ հասնելուն պես սպառնալով տիրոջը` նրան իջեցրել էր մի ամայի վայրում և տիրացել մեքենային:

Վաչագան Հարությունյանը կալանավորված է: