Կկարդան նաև շների մտքերը


 

Էմերի համալսարանի գիտնականները մտադրվել են իմանալ, թե ինչի մասին են մտածում շները, հասկանալ մարդկանց հետ նրանց փոխհարաբերությունների բնույթը, ինչպես նաև գտնել շատ հարցերի պատասխաններ: Նախատեսված փորձերը հաջողությամբ իրականացնելու նպատակով հետազոտողները նախ ստանձնել են կենդանի վարժեցնողի դերը, որպեսզի ստիպեն կենդանուն բարձրանալ հարթակի վրա, ապա մնալ այնտեղ գոնե 10- 15 վայրկյան, որպեսզի հատուկ սարքերը հասցնեն ֆիքսել կենդանու ուղեղի ակտիվության ճառագայթումները: Գիտնականներին հետաքրքրող հարցերը շատ են. ինչպես է կենդանին ճանաչում տիրոջը` տեսքո՞վ, թե հոտով, հասկանո՞ւմ են արդյոք նրանք մարդկային խոսքը: Կբացահայտվի նաև նրանց կարեկցելու ունակությունը չափազանց պարզ եղանակով` կենդանու աչքի առաջ նրա տիրոջ նկարը սուր գործիքով վնասելով: