ՔՈՒՇԿՅԱՆԻ ՃԱՄՊՐՈՒԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է


 

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հրաժարվել է ԲՀԿ համամասնական ցուցակով իրեն բաժին հասած պատգամավորական մանդատից: Սա արդեն նշանակում է, որ նա չի լինելու նաև ձևավորվող կառավարության կազմում: Ուրեմն, նրա ճամպրուկն արդեն պատրաստ է, և Քուշկյանը պատրաստվում է վերադառնալ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դե, այս կենտրոնը վերջին տարիներին առավել կատարելագործվեց, հարստացավ, նախարարը պետբյուջի միջոցներով հզորացրեց սեփական հիվանդանոցային համալիրը:

Իսկ առողջապահության նախարարի նոր թեկնածուի անունը դեռևս չի հրապարակվում, չնայած արդեն շրջանառվում են մի քանի թեկնածություններ: Մասնավորաբար, եթե Արման Սահակյանը չնշանակվի մշակույթի նախարար, ապա նրա եղբայրը կարող է ստանձնել առողջապահության նախարարի պարտականությունները: Ի դեպ, ոչ ոք ոչ հերքում, ոչ էլ հաստատում է այս տեղեկությունները: