ՍԵՎ ԱՄՊԵՐ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԳԼԽԻՆ


 

Ճիշտ է, Ալիկ Սարգսյանը չի պատրաստվում վերադառնալ ծննդավայր մարզ և ստանձնել մարզպետի պաշտոնը, սակայն, անկախ այս հանգամանքից, մարզպետ Էդիկ Բարսեղյանի գլխին սև ամպեր են կուտակվել: Արդեն շատերն են խոսում նրա հնարավոր պաշտոնանկության մասին: Իսկ պաշտոնանկության պատճառները շատ են: Հատկապես խոսվում է, որ ՀՀԿ-ական մարզպետն ընտրությունների ընթացքում չի արդարացրել իրեն: Բայց միայն ընտրությունները չեն պատճառը:

Խոսվում է նաև, որ մարզում իրականացվող ստուգումների արդյունքում բազմաթիվ աղաղակող փաստեր են արձանագրվել: Հենց այդ փաստերն էլ այսօր դառնում են պատճառ` Լոնդիկին հրաժեշտ տալու համար: Իսկ թե ո՞վ կլինի մարզպետ` դեռևս բարձրաձայն չեն հիշատակվում թեկնածուների անուններ, և չի բացառվում, որ Արարատի մարզպետի նշանակումը լինի անակնկալներով լի: Համենայնդեպս, կարող է մարզպետ լինել ընդդիմության ներկայացուցիչ` թեև ոմանք շրջանառում են Սարգսյան Ալիկի անունը: