Սիրելի ՀԱՅԿՈ և ԱՆԱՀԻՏ


Դուք վերջապես իրականացրիք ձեր բոլոր հարազատների ու մերձավորների մեծագույն ցանկությունը, և բոլորս այսօր անչափ ուրախ ենք, որ մեր սիրելի Հայկը գտել է իր երջանկությունը£ Թանկագին Հայկո, դու արդարացրել ես ծնողներիդ ջանքերը, իրականացրել նրանց երազանքները£ Նրանց հետ մեկտեղ մենք ևս այսօր հպարտ ենք քեզանով£ Լավ արվեստագետ լինելուց առաջ դու լավ Մարդ ես և քո շիտակությամբ, ամենքի հանդեպ սիրալիր վերաբերմունքով վայելում ես շրջապատիդ համակրանքը£ Արժանի ես ամենայն լավին£ Համոզված ենք, որ այսուհետ ևս, արդեն Անահիտի ընկերակցությամբ, դու շարունակելու ես կյանքիդ ընթացքը` նույնքան առաքինի, նույնչափ պատրաստակամ ու բարեհամբույր, ինչպիսին քեզ ճանաչում ենք մանկությունիցդ ի վեր£ Առող°ջ եղեք, թանկագին Հայկ և Անահիտ£ Ձեր արվեստի լույսը թող այսուհետ է°լ ավելի պայծառ ճառագի ձեր երկրպագուների հոգիներում£ Երջանկությունը թող լինի ձեր մշտական ուղեկիցը` անցնելիք ճանապարհի բոլոր կեռմաններում, և առողջությունն ու հոգու կորովը թող անխաթար պահեն ձեր կենսախնդությունը£ Ձեր զավակները թող նույնքան երջանկացնեն ձեզ և ուրիշներին, որքան Հայկն է (համոզված ենք, նաև` Անահիտը) երջանիկ հպարտություն պարգևում իր Սուսաննա մորն ու Բորիս հորը, Վահե եղբորն ու Նարինե հարսին£ Լավագույն մաղթանքներով` ՀԱՐԵՎԱՆՆԵՐ