Կարդենին Լենինի մոտ չեն թողել


Մոսկվայից սիրտը չկտրող ֆրանսիացի մոդելագործ Պիեռ Կարդենը վերջերս նորից այնտեղ էր եռօրյա գործնական այցը ժամանցներով համեմելու վճռականությամբ£ Մոլի թատերասերը նախ այցելել է Վախթանգովի անվան թատրոն, ուր հատուկ նրա համար բեմադրվել է «Կանանց ափը» ներկայացումը` թանկագին հյուրի մտերմուհի Մառլեն Դիտրիխի երաժշտությամբ£ Հետո նրա պատվին կազմակերպված խնջույքում Կարդենի համար երգել է Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ապատենկոն, որին ֆրանսիացին հրավիրել է իր հայրենիք` հյուրախաղերի£ Պատգամավորն, իհարկե, չի ընդունել հրավերը£ Մոսկվայում մեծ համբավ վայելող մոդելագործին ամենուր ջերմորեն են ընդունել, և նա հանկարծ հիշել է, որ թեև 1963¬ից ինքը հաճախ է այստեղ լինում, բայց երբևէ չի զբոսնել Կարմիր հրապարակում£ Իր այցի կազմակերպչին նա խնդրել է ուղեկցել իրեն հրապարակով և միասին Լենինի դամբարան մտնել£ Սակայն նորաձևության արքան դառնացել է` իմանալով, որ դամբարանի մուտքը փակ է£ - Նրա (Լենինի¬խմբ.) համար այնտեղ ձանձրալի է հավանաբար, նախկինում գոնե զբոսաշրջիկներ էին գալիս,¬ չգիտես` հումորով, թե՞ ափսոսանքով ասել է Կարդենը£