Ծաղկեփունջը նախընտրեց կախվել


Վալենտին Յուդաշկինի դուստրը, հոր նմուշագծած հարսանեկան զգեստները ցուցադրելիս, հայտարարել է, որ նշանվում է երիտասարդ միլիոնատեր Ռուսլան Ֆարխիևի հետ£ 20-ամյա Գալինան նրա հետ ծանոթացել է անցյալ աշնանը, իսկ նրանց հարսանիքը նախատեսված է այս ամռան վերջում£ Այդ իրադարձության առթիվ նրան առաջիններից մեկը շնորհավորել է Ալլա Պուգաչովան£ Պրիմադոնային դիմավորել է մոդելագործի կինը` Մարինան և շտապել է տեղեկացնել, որ ամուսնու ձևավորած պսակադրության զգեստների նոր նմուշներն առավել քան հարմար են£ Պուգաչովայի հայտնվելով, հյուրերն սկսել են շշնջալ, որ եկել է «երկրի գլխավոր հարսնացուն», ով Գալինային շնորհավորելուց հետո տեղավորվել է 1¬ին կարգում` մեծ հափշտակությամբ նայելով ցուցադրությունը£ Իսկ երբ ցուցահարթակից հեռացող վերջին մանեքենուհին նրա ուղղությամբ է նետել հարսանեկան ծաղկեփունջը, Ալլա Բորիսովնան սկսել է ծիծաղել£ Ոչ թե մանեքենուհու բարի կամքի համար, այլ... Դեպի իր ձեռքերը թռչող փունջը կախվել է լուսաջահից (տեղեկացրել է «Տրուդ»¬ը)£