ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Ժողովրդի մեծ մասը` կառավարությանը Ճգնաժամից դուրս ենք եկել, բայց մղձավանջի մեջ ենք, արդեն քսան տարի£ Ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ենք ման գալիս Օտարալեզու դպրոցներ որ չբացենք, օտար, ամայի ճամփեքի վրա դեգերողների թիվը կպակասի՞£ Իսկ կոռուպցիոն «տեխնոլոգիանե՞րը» Իշխանությունները պնդում են, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումն առաջընթաց է ապրել, բայց արդյո՞ք դա գերազանցում է կոռուպցիոն «տեխնոլոգիաների» առաջընթացին£ Անկարայում Ալիևը` Էրդողանին Ռ. Հախվերդյանի երգի մոտիվով Չմոռանաս, իմ հանգուցյալ հայրիկի սենյակում դու հավերժ սեր էիր ինձ խոստանում£ Ռուս¬թուրքական հարաբերությունների ջերմացման առիթով` Հայաստանը` Ռուսաստանին Տերյանաբար ¬ Գազամուղով են քեզ գնում, Անհաս ցնորք իմ հոգու£ Միակ արժանահավատ սպանությունը ՀԱԿ¬ը` Հաագա ուղարկած հաստափոր թղթապանակում, Ռ. Քոչարյանի մեղքով կատարված «սպանությունների» վավերագրերում զետեղել է նաև Աֆրիկայում` վերջինիս կողմից առյուծի սպանության փաստը£ Ըստ փորձագետների` միայն դա կարող է հետաքրքրել Հաագայի դատավորներին£ Ռ. Քոչարյանը` ԼՏՊ¬ին «12 աթոռ» ֆիլմի Լյուդաեդոչկայի ֆրազով Քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գիրք կարդալ չի սիրում, ուստի բառապաշարն էլ հարուստ չի, «Հաագայի» թեմայով նա ԼՏՊ¬ին ընդամենը պատասխանել է. «ւՏ-ւՏ տՈՐվՌՔՈ»£ Մեդվեդևի հետ հանդիպումից հետո, Ս. Սարգսյանը փարատել է Հ. Քլինտոնի անհանգստությունը - ԹրԴ ւՏՐՏՔՏ, տՐպՍՐՈրվՈÿ ՎՈՐՍՌջՈ. Թուրքիայում` Ի Ալիևի տրտունջը` Էրդողանի հետ հանդիպման ժամանակ «Ոսկե հորթը» ֆիլմի ոճով ԱԼԻԵՎ ¬ Ոչ մի երկիր ինձ չի սիրում£ ԷՐԴՈՂԱՆ ¬ Այդ հարցում օգնել չեմ կարող. սեռական ռեֆորմների համաշխարհային լիգա գոյություն ունենար, էլի չէր կարող օգնել£ Նոր աֆորիզմ Հրեական խորամանկությունն ավելի հզոր է, քան միլիոնանոց թուրքական բանակը£ Հին նախադեպի տրամաբանությամբ Ըստ փորձագետների` թուրքերի հետ թշնամանալուց հետո էլ հրեաները դժվար թե ընդունեն հայոց ցեղասպանությունը£ Հնագույն նախադեպի հանգույն, նրանք կրկին կնախընտրեն «Բարաբային»... Բռնաբարված բանակի դեմ ի¯նչ կռվես Ըստ հավաստի աղբյուրների` ադրբեջանցի սպաները իրենց ենթակայության տակ գտնվող ամբողջ վաշտը բռնաբարել են£ Հին անեկդոտ կա. բռնաբարվող կինը գոռում է` օգնեցեք£ Հավաքված ամբոխի միջից ասում են. լավ էլ բռնաբարում է, էլ ինչ օգնենք£ Այսինքն, ներքուստ ջախջախված ազերիների բանակին մարտադաշտում ջախջախելու առիթ Հայաստանը հաստատ չի ունենա£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ