ՏԱՐԵԼԻՑ Ազգասեր, հայրենասեր, բարի, սրտացավ.


Այսօր նա մի քիչ բացակա է£ Մի քիչ բացակա այն ներկայից, որ նաև իր ձեռքով կերտեց, իր գործերով նախանշեց Հայաստանի անկախ իրականության, հայրենի քաղաքականության ու հատկապես տնտեսության զարգացման մեր ժամանակը£ Ու հիմա նրա բացակայությունը հարգելի է, հավերժորեն ներկա` ոգեղեն իր գոյությամբ£ Հանգրվանելով հայոց մեծերի պանթեոնում, մեծահոգի իր ժպիտով կարծես հավաստում է, որ միշտ մեզ հետ է, մեր կողքին£ Մեր այն ժամանակակիցն է ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, ով ինքնայրվելով ժողովրդի հոգում մնայում տեղ զբաղեցրեց£ Ազգասեր, հայրենասեր, բարի, սրտացավ. այսպես են հիշում Անդրանիկ Մարգարյանին նրա հարազատները, կուսակից ու զինակից ընկերները£ Ու նաև ի պաշտոնե նրան ճանաչող զանգվածները£ Հունիսի 12¬ին` Ա. Մարգարյանի ծննդյան տարելիցի օրը, ի նշան սիրո ու երախտիքի, Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում տեղի ունեցավ նրա արձանի հանդիսավոր բացման արարողութ յունը£ Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահը, Հանրապետական կուսակցության ղեկավար կազմը, կառավարության անդամներ, կուսակից ընկերները, հարազատները, համագյուղացիները և նրան երախտիքով հիշող բազմաթիվ քաղաքացիներ£ Ռուբեն ԹԱԴԵՎՈՍՅԱՆ. ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ - Որքան շատ ենք խոսում Անդրանիկ Մարգարյան պետական¬քաղաքական գործչի մասին, այնքան շատ ասելիք է մնում£ Ամենակարևորը, որ ցանկանում եմ նշել, դա նրա կյանքի և գործունեության միջով կարմիր թելի նման անցնող` պետության հզորացման ու ամրապնդման գաղափարն էր£ Այդ մտայնությամբ էլ համագործակցում էր բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք կարող էին նպաստել Հայրենիքի պետականության կայացմանը£ Ինչքան վերլուծում ենք, այնքան յուրովի ենք ընկալում Անդրանիկ Մարգարյանին£ Սկսած Ազգային Միացյալ Կազմակերպությունում իր ղեկավարությամբ համատեղ գործունեությունից և հետագայում էլ` վարչապետի պաշտոնը զբաղեցրած տարիներին լինելով նրա կողքին, շատ հաճախ եմ առնչվել Անդրանիկ Մարգարյանի հետ£ Հիշում եմ մեր բոլոր հանդիպումները, խոսքերը, քննարկումները, վիճաբանությունները` տարբեր թեմաների շուրջ և յուրովի հպարտանում եմ, որ այդ ամենի հիմքում մշտապես եղել է անկախ, հզոր Հայրենիքի գաղափարը£ Նա շատ էր կարևորում նաև հզոր պետական բանակ ունենալու անհրաժեշտությունը£ Անդրանիկ Մարգարյանը մշտապես ասում էր` բոլորս էլ հայրենիքի զինվորներ ենք` ինչ պաշտոն էլ զբաղեցնելիս լինենք£ Կարևորում էր զինվորի, ժամապահի գաղափարը£ - Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների ժամանակ պետք է մշտապես լինենք առաջին գծում£ Հայրենասիրությունը խոսքերով չի լինում, Հայրենիքի համար արյուն ու քրտինք թափելը յուրաքանչյուրիս պարտքն է,¬ շատ հաճախ ասում էր նա£ Խստապահանջ էր, և նրա հանձնարարությունը չէինք կարող չկատարել, որովհետև ինքն էր ասել£ Նրա խստապահանջ էության մեջ մեծ մարդու մեծ սիրտ էր բաբախում£ Ուներ դիմացինին լսելու մեծ կարողություն, և կարեկից հոգի£ Որպես ընկեր հոգատար էր ոչ միայն մեր, այլև մեր ընտանիքների հանդեպ և մեզանից էլ պահանջում էր նույնը£ Նրա մեծատառով մարդ լինելու մասին կարելի է բազմաթիվ օրինակներ թվարկել, ինչը պատիվ կբերեր ցանկացած մեկին£ Գերզբաղված լինելով հանդերձ, երբեք չէր մոռանում ընկերներին£ Չէր մոռանում անգամ նրանց, ովքեր երբևէ դիմում էին խնդրանքով£ Հետևողական էր իրեն դիմող քաղաքացիների խնդիրների ընթացքի հանդեպ£ Հիմա էլ հուզվում եմ, երբ հիշում եմ, որ արդեն 3 տարի մեզ հետ չէ` մտածողությամբ, գործունեությամբ ու պահվածքով ազգային պետական գործիչը£ Նա արժանի էր և արժանացավ ժողովրդի անկաշառ սիրուն, հարգանքին£ Ես շնորհավորում եմ ընտանիքին, հարազատներին, բարեկամներին, մեզ բոլորիս` Անդրանիկ Մարգարյանի ծննդյան կապակցությամբ և ցավում եմ, որ այսօր մեզ հետ չէ... Վազգեն ԿԱՐԱԽԱՆՅԱՆ. ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ - Ամեն անգամ խորը ցավ ենք ապրում և չենք ուզում հաշտվել այն մտքի հետ, որ այլևս մեր կողքին չէ Անդրանիկ Մարգարյանը£ Ասում են` կան անհատներ, ովքեր հավերժորեն տեղ են զբաղեցնում անմահների մեջ£ Ես կարծում եմ` Անդրանիկ Մարգարյանն այն եզակի մարդկանցից էր, ով այդ ցանկի ամենապատվավոր տեղերից է գրավում£ Ինքը մարդկանց էր սիրում, ու ժողովուրդն էլ նրան սիրեց ու փառաբանեց£ Այսօր էլ սիրում ու փառաբանում է£ Ուրեմն նրա գործը հավերժ է£ Ամեն մարդ երանի կտար այդպիսի ճանապարհ անցնել, և ամբողջ կյանքում թեկուզ մեկ օր հայրենասիրական մղումներից հետ չկանգներ£ Իր ողջ գիտակցական կյանքը նվիրելով ազգին, հայրենիքին, պետությանը, հեռացավ` Էրգրի կարոտը սրտում£ Փա¯ռք նրա հիշատակին£ Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ - Մեր առօրյա գործունեության ընթացքում, հասարակական-քաղաքական կյանքում շատ քիչ են լինում իրավիճակներ, որ մենք չհիշենք կամ չտեսնենք Անդրանիկ Մարգարյանի դերը, գործունեությունը, չզգանք նրա խորհուրդների կարիքը£ Շատ հաճախ ենք վերհիշում, որ պատիվ ենք ունեցել քաղաքականության մեջ առաջին քայլերը կատարել` իր ուսուցչությամբ£ Պանթեոնը յուրօրինակ ուխատեղի է դարձել յուրաքանչյուր Հանրապետականի և հատկապես նրանց համար, ովքեր հնարավորություն են ունեցել պայքարել Անդրանիկ Մարգարյանի հետ կողք¬կողքի£ Պայքարել այն գաղափարների, նպատակների համար, որոնցից շատերն այսօր դեռևս իրականացման կարիք և զարգացման անհրաժեշտություն ունեն£ Անդրանիկ Մարգարյան գործչի ազգանվեր դավանանքը լավագույն օրինակ է` պետական-քաղաքական գործիչներ կրթելու£ Արարատ ՄԱԼԽԱՍՅԱՆ. ՀՀԿ անդամ - Այսպիսի օրերին կրկին վերապրում ես այն ճանապարհը, որ անցել ես երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հետ և արդեն ժամանակի հեռավորությունից ի մի ես բերում այն տեսակետները, այն սկզբունքները, որոնց դավանում էր Անդրանիկ Մարգարյանը£ Առաջինը` դա, իհարկե, նրա պետականության առաջնայնության համոզմունքն էր, ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների արժևորումը£ Իսկ որպես մարդ, որպես ընկեր, ես առաջին հերթին կարևորում եմ լսելու, դիմացինի դրության մեջ մտնելու կարողությունը£ Նրա բնավորության մեջ կարելի է առանձնացնել հանդուրժողականությունն ու խաղաղասիրությունը£ Կրկին խոնարհվում եմ նրա հիշատակի առջև և ի խորոց սրտի ցավում եմ, որ հանձին Անդրանիկ Մարգարյանի մենք վաղաժամ կորցրեցինք մեծ հայի£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ