Գոյայի 3 կտավները` 7,9 միլիոն դոլար


130 տարի շարունակ այդ կտավները կորած են համարվել և օրեր առաջ աճուրդում հայտնվելով` բավականություն են պատճառել ոչ միայն գնորդներին£ - Մեզ համար շատ հուզիչ է, որ հնարավորություն ունենք 130 տարի անց առաջին անգամ Մադրիդում, Նյու Յորքում և Լոնդոնում հանրությանը ներկայացնել այս աշխատանքները և դրանց վրա հրավիրել ամբողջ աշխարհի գնորդների ուշադրությունը,¬ ասել է «Քրիստիս» աճուրդի տան` Հին վարպետների և XIX դարի արվեստի բաժնի ղեկավար Բենջամին Պերրոնետը£ Գոյայի «Վհուկները և կանայք» ալբոմից (1819-1823 թթ)` «Վայրընթաց» և «Իսպանիայի պատկերներ» շարքից` «Կոնստեբլ Լամպիոնոսը մեռած ձիու ներսում» ու «Ապաշխարանք» կտավները նվիրված են 18¬րդ դարում Սարագոսայի ապստամբությանը£ Նկարների աճուրդային նախնական գինը կազմել է 2 մլն ֆունտ£ Ի դեպ, դրանք մինչ այս, վերջին անգամ ներկայացվել էին Փարիզում անցկացված մի աճուրդում, որից հետո համարվել են կորած£ Հիմա արդեն հայտնաբերվել են Շվեյցարիայում` մասնավոր մի հավաքածուում£