Սերդյուչկան որոշել է նիհարել


Արվեստն, այո, զոհաբերություն է պահանջում, և դա այս պարագայում նաև օգտակար է£ Վերկայի «Essen» երգի նոր տեսաերիզում, ռեժիսորի հղացմամբ, ջահել Սերդյուչկան Սուպերդենիսի հետ վաճառողներ են` քաշը պակասեցնող սարքերի խանութում£ ¬ Տեսաերիզի գաղափարը Անդրեյ Դանիլկոյինն է,¬ ասել է ռեժիսոր Վիկտոր Սկուռատովսկին£¬ Ես առաջին անգամ եմ աշխատում Անդրեյի հետ և իմ գլխավոր խնդիրն եմ համարում չաղավաղել նրա կերպարը£ Մենք նաև նոր գործող անձ ենք նախատեսել` Սուպերդենիսին, ում հետ բոլոր հերոսուհիներին ավելի մոտիկից կծանոթացնենք նկարահանման հրապարակում£ Նրա հանդեպ մեծ կլինի նաև Վերկայի հակումը Ի դեպ, երկար հագուստներ չեն լինելու. Վերկան, օրինակ, հագնելու է կարճ շորտիկ£ ¬ Սերդյուչկան ջահելանալու է և անչափ վստահ է իր վրա£ Այդպիսի գեղեցկությունը թաքցնել չի կարելի,¬ ասել է ժապավենի տեսաբան Անժելա Լիսիցան£¬ Մենք նրա համար երկար ենք որոնել զավեշտական կերպար£ Եվ շատ ծիծաղեցինք` երբ փորձում էինք անտեսանելի դարձնել նրա մեծ փորը£ Անդրեյն այդ պահին հիշեց հանրակացարանում ապրող մի կնոջ, և կերպարն ինքն իրեն ստացվեց£ Նույնիսկ մայրիկին որոշեցինք ոչ թե շալվար, այլ շորտ հագցնել£Շատ հումորով ստացվեց£