«Ծիրան»¬ի հասունացման շրջապտույտում


«Ոսկե ծիրան»¬ի առաջին տարեդարձի նշանավորումը սկսվեց վաղ առավոտյան£ Միաժամանակ 4 կինոդահլիճներում հրապարակային կինոցուցադրությամբ£ «Հրաշալի քաղաք», «Շանհայ տրանս», «Ինքնահաստատում», «Սեպտեմբերներ» ժապավեններից գերհագեցած մեկնարկի էստաֆետը, մի կինոնկարից մյուսին փոխանցվելով մինչև ուշ գիշեր, հընթացս լուսավորեց ևս 2 դահլիճների կինոպաստառները£ Զուգահեռ կայանում էին հանդիպումները պաշտոնական բացման պատվին արժանացած «Դրախտի թռչուններ»¬ի հեղինակ, հայազգի ճանաչված կինոարվեստագետ Ռոման Բալայանի, մրցութային ժյուրիների նախագահների հետ£ Ամենքի գնահատման չափանիշի անկյունաքարը` «ամենից առաջ բարձր պրոֆեսիոնալիզմ, գերքաղաքականացումից ազատագրված սրտառուչ մարդկային պատմություններ` ներկայիս համընդհանուր կենսախավարին հույսի շող հաղորդող և վարպետ դերակատարումներով Ավետարանի նշանակություն ձեռք բերող» ֆիլմերի արժանվույն բացահայտումն է£ Հատկապես թեժ մրցակցություն է ակնկալվում խաղարկային ֆիլմերի մրցույթում, ուստի ամենաաննա խանձելին դրանք դիտարկող հանձնախմբի նախագահ, իրանական կինոյի «Նոր ալիք» գեղագիտության պարագլուխ, «Ոսկե ծիրանի»-ի «Փարաջանովյան թալեր»-ի ասպետ Դարիուշ Մեհրջուիի վիճակն է£ Ընդունելով երևանյան միջազգային այս կինոփառատոնի վարկանիշի տարեցտարի բարձրանալու հիմնավոր փաստերը` արդի կինոաշխարհում համընդհանուր ճանաչման արժանացած կինոգործիչները եռանդուն լծվում են ֆիլմընտրության լարված գործընթացին£ Իսկ փառատոնի մասնակիցները հավաքվում են Ազգային պատկերասրահում, որտեղ ներկայացուցչական հանդիսավորությամբ բացվում է իտալացի աշխարհահռչակ կինոբեմադրիչ Միքելանջելո Անտոնիոնիի անունը հավերժացնող համեստ ցուցահանդեսը£ Ծանր հիվանդությանը իր կյանքի 36-ամյա հավատարիմ ընկերուհու և գործընկերոջ` Էնրիկայի սիրառատ խնամքով դիմագրաված ծերունազարդ վարպետի ապրած վերջին տարիների 18 գունապատկերները և Պիերո Մարսիլի Լիբելիի գեղարվեստական 13 լուսանկարների բնօրինակներին համարժեք պատճենները մասնակի պատկերացում են տալիս մեծահամբավ արվեստագետի հուզախռիվ ներաշխարհի, կյանքի մի քանի դրվագների («Ռիմինիի ծովափին»-1989, «Միքելանջելոյի լռությունը»-1989, «Տոնինո Գուեռայի հետ»¬1990…) մասին£ Անտոնիոնիի գունագծային խորաթափանցությամբ հատկապես աչքի են ընկնում «Կապույտ լուսին», «Օգոստոսի 8¬ը», «Պիկասոյական», «Լույսը հայելու մեջ» և այլ մանրապատկերներ£ Ամենատպա վորիչը, իհարկե, «Ինքնանկար»¬ն է. սև ֆոնի վրա կենտրոնացած մանուշակագույնով հստակ առանձնանում է ոսկեդեղին ժապավենի ոլորապտույտում առնված Անտոնիոնին£ Կից սրահում Էնրիկայի նկարած «Միքելանջելոյի հետ» վավերագրական ժապավենով, ասես, խմորվում է անցյալ հուլիսին մահկանացուն կնքած, իր կինոարվեստով հմայվածներով հոգեհարազատութ յան տիրույթը հետմահու ընդարձակող նորարարի աներևույթ ներկայության զգացողությունը£ Ս. Սարգիս եկեղեցում անցկացված ծիրանօրհնեքից հետո սրվում Փարաջանովի տուն¬թան գարանում, ապա «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում հայտնվում, ասես, պաշտոնական բացման մեկնարկն ազդարարող զրնգուն նվագակցությամբ£ Կինոսյուժեն, հակիրճ ներկայացնելով «Ոսկե ծիրան»¬ի անցած ճանապարհը, չի անջատում Անտոնիոնիին հայկական կինոարվեստից` շատերն են նրանից սովորել£ Պատահական չէ հետմահու «Փարաջանով յան թալեր»¬ով պարգևատրվելը` էկրանին կրկին երևալուց հետո£ Տոնական տրամադրությամբ է դահլիճը ողողվում ազգային նվագարանների ազդականչով, Ռուբեն Հախվերդյանի «Երևան»¬ով£ Եվ Շաքե Թուխմանյանով, ով աշխույժ վարելով արարողակարգը իրեն միացած Հարություն Խաչատրյանի հետ, խորհրդանշում է աշխարհասփյուռ հայության մեկտեղումը «Ոսկե ծիրան»¬ով£ Այսինքն, այլևս կասկածից վեր է ընդամենը մի քանի տարի առաջ խենթ երազանքի տպավորություն թողած 3 կինոնվիրյալների պատասխանատու հայտարարության (ծիրանի հասունացման շրջանում նոր միջազգային կինոփառատոն ձեռնարկել) իրագործման ռեալականությունը£ Հիմադիր տնօրեն Հարություն Խաչատրյանին, Միքայել Ստամբոլցյանին և Սուսաննա Հարությունյանին մնում է` իրենց «Ծիրան»¬ի շուրջ հավաքվածների հոծացող բազմությամբ, ՎիվաՍելի (գլխավոր տնօրեն, Մշակույթի ասպետ Ռալֆ Յիրիկյան) կորպորատիվ անդավաճան օժանդակությամբ և մյուս բոլոր հովանավորների ջանքերի ներդաշն միահյուսմամբ, մտահոգվել «Ոսկե ծիրան»¬ի առաջիկա 50-ամյա հոբելյանի ծրագրով£ Երաշխի՞քը£ ՀՀ նախագահի, վարչապետի և Մշակույթի նախարարի անմիջական մասնակցության հավատընծա փաստը հինգերորդ տարեդարձի տոնաշուք կայացմանը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ