Տագնապահարույց հոբելյան Իսկ կյանքում` առանց դիմակի


1. Գավառական թատերասիրություն Բեմարվեստի նկատմամբ նոր¬բայազետցիների կարծրացած պահպանողական վերաբերմունքը, փոխանցվելով սերնդեսերունդ, գրեթե անփոփոխ հասել է XXI դարասկիզբ£ Կյանքի թատրոնում անհամեմատ անկաշկանդ ու ազատամիտ` բեմում խաղացվող պայմանական իրականության արտաքին և բովանդակային դրսևորումներն ընկալում են խստահայաց անաչառությամբ£ Առանց երկնչելու երկխոսության մեջ են մտնում դերակատարների հետ£ Անդրդվելի բարոյախոսի կեցվածքով ծաղրուծանակում£ Չխնայելով կարկառուն դասականների անմահ թատերգություններն անգամ: Իսկ և իսկ` զավեշտախաղ, որին կարելի է ակամա մասնակից դառնալ առանց բացառության բոլոր լուրջ ներկայացումների դիտումների ընթացքում£ Նույնիսկ օտարամոլությամբ վարակված մեր բարոյափոխված օրերում£ Տարօրինակ այս թատերասիրությունը, սակայն, անբացատրելի հրաշքով շրջանցել է Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի առաջատար վարպետ Էդիկ Հովհաննիսյանին£ Գուցե այն պարզ պատճառով, որ Հացառատի միջնակարգ դպրոցի «Նամուս»¬ից սկսած նա ստեղծել է առավելապես «նամուսով» բեմատիպարներ£ Անչար, հորդառատ հումորով, կյանքում երբևէ դիմակ չկրելով` հավատ է ներշնչել դերասանական բնատուր օժտվածության հանդեպ և իրավունք նվաճել 145¬ից ավելի դերաշարում երբեմն¬երբեմն ընդգրկելու արատավոր մարդկային նկարագրերի կերպավորումներ£ Ազնվաբարո սեփական ես¬ի միախառնմամբ դրանք բեմից անպաճույճ հավաստիությամբ մերժելի մատուցելով£ 2. Ճանապարհ դեպի թատրոն Հարթ ու զարդարուն չի եղել Էդ.Հովհաննիսյանի ճանապարհը դեպի թատրոն£ Միջնակարգից հետո ծառայել է Խորհրդային բանակում, ապա ուսանել Երևանի ակումբագրադարա նային տեխնիկումում, որտեղ էլ հանդիպել է իր կյանքի ուղեցույց աստղին` Սիրուշ Գիշյանին (այժմ` «օպտիմալացված» երաժշտության ուսուցչուհի)£ Զուգահեռ աշխատանքը Մայր թատրոնում, որպես բեմի բանվոր, ստատիստ վերափոխում է մանկուց բորբոքված սերը պաշտամունքի£ Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, Դավիթ Մալյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Բաբկեն Ներսիսյանի, Մհեր Մկրտչյանի և ժամանակի մյուս անհատականությունների կողքին, Մեծն Աճեմյանի բեմադրական դպրոցում մասնագիտացումն ամրապնդելով` նորաթուխ դերասանը մինչ տեխնիկումն ավարտելը ընդունվել է Գավառի թատրոն£ Անձնական երջանկության հախուռն պայքարում հաղթանակած` հրաժարվել Թատերականում ուսումը շարունա կելուց£ Լ. Միքայելյանի «Վարազդատ» պատմական ողբերգությունում (ռեժ.` Ռ. Սարգսյան), Գուսանի կոլորիտային դերակատարմամբ, ի հայտ բերելով ձայնային հիանալի տվյալներ ու խաղարկման ժողովրդական հյութեղ երանգներ, շահել է վարպետ քալանթարցիներ Արփիկ Ղազարյանի, Գևորգ Հակոբյանի, Սիրանուշ Խորենյանի, Կոլյա Մեսրոպյանի, Վրույր Առաքելյանի, Բյուրեղիկ Մնեյանի համակրանքը£ Նրանց բարյացակամ ուղղորդմամբ էլ գործնականում հղկել է բնատուր կարողությունները, դերասանական մկրտություն ստացել£ 3. Շմագան, Սաղաթելը, Կիկիլոն, Սգանարելն ու մյուս 145 դիմակները Մեծ սիրով ու համառ աշխատանքով, էպիզոդիկ դերակատարումներով որոշակիորեն հմտանալով` արձանագրել է առաջին լուրջ հաջողությունը` Գիգոլին («Պեպո»)£ Ապա ստանձնել պատասխանատու ու գլխավոր դերեր. Պրոքս («Դավիթ Կոպերֆիլդ»), Դերենիկ («Իմ զոքանչը»), Միլլեր («Մեր և խարդավանք»), Կոմս («Հյուրանոցի տիրուհին»), Շմագա («Անմեղ մեղավորներ»), Սիմոն և Ռոբերտ («Արտասահմանյան փեսացուն»), Գիվի («Անմահության բարձունքում»)… Կակուլի խաղացել Բաբկեն Ներսիսյան¬Պեպոյի հետ, Սուր` Պաղտասար աղբար¬Մհեր Մկրտչյանի£ Գավառի թատրոնում հյուրախաղերով հաճախ հանդես եկող բեմի վարպետներ Ավետ Ավետիսյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Կարպ Խաչվանքյանի, Դավիթ Մալյանի խաղընկերությամբ նրբացրել ու հղկել է կերպավորման ունակությունները£ Պատվոգրերի և հատուկ մրցանակների է արժանացել Մարտ Տյուսկի («Անառակ որդին»), Կիկիլոյի («Երկու օրիորդ»), Մարգարյանի («Սպանված աղավնի»), Սգանարելի («Ակամա բժիշկ») ու մի շարք ուրիշ դերակատարումների համար£ Բեղուն ստեղծագործությանը զուգընթաց ներգրավվել է թատերական գործի կազմակերպչական եռուզեռում£ Անհատական մարդկային հատկանիշների շնորհիվ յուրատիպ հուսալի կամուրջ է դարձել սկսնակների և ավագների միջև£ 1986¬ին արժանացել է վաստակավորի կոչման£ Բեմադրական փորձերից` Գ. Գևորգյանի «Անուշ մայրիկ», Գ. Բորյանի «Երգ սիրո և հավատարմության», Հ. Մնացականյանի «Առյուծի հոբելյանը», հեքիաթների բեմականացումներ - ամենաերկարակյացն առաջինն էր£ Երեք գործողությամբ ժամանակակից դրաման լիուլի հագուրդ տվեց գավառական արտասովոր (եթե չասեմ` արտառոց) թատերասիրությանը£ Միջանձնական հարաբերությունների պարզագույն բարոյախոսությամբ և դրական կամ բացասական դրսևորումների միանշանակ, հստակ, հանրամատչելի տարբերակմամբ£ Բեմական գործունեության 45 տարիների ընթացքում մոտ 145 տարբեր դիմակներ է կրել Էդիկ Հովհաննիսյանը£ Իրենց կերպարային ինքնատիպությամբ շատերն անջնջելի են մնացել տեղի հանդիսատեսի հիշողության մեջ£ Լեոնիդ Բոտովը («Համր կինը»), Ծերունին («Բարի խոսք»), Սաղաթելը («Պատվի համար»), Սամսոնը («Թթենի»), Գիվին («Մեղադրական եզրակացություն»), Գզիրը («Ճակատագիրն հայոց»), Քրմապետը («Հին աստվածներ»)… Ժողովրդականի համարում ձեռք բերելով նոր¬բայազետցիների մոտ` նա նույն ավյունով այժմ էլ ծառայում է հարազատ թատրոնին£ Հարուստ կենսափորձը փոխանցում նոր սերնդին, որպես փոխտնօրեն անմիջական պատասխանատվություն կրում աշխատանքային ռիթմի պահպանման համար` իրավամբ հանդիսանալով քալանթարցիների տան սյուներից մեկը£ 4. Հոբելյանական դատավարություն Էդիկ Հովհաննիսյանի 70¬ամյա հոբելյանի տոնակատարությունը գործընկերները մտահղացել էին զավեշտախառն դատավարության ձևով£ Հանդիսության «մեղավորը» չբազմեցվեց փառքի գահաթոռին£ Գավառական փոքրիկ թատրոնի համեստ մշակը «մեղադրվում» էր իր գործին անմնացորդ նվիրվածության համար£ Փաստերը հիմնավորվում էին մեկ տասնյակ «վկաների» հրապարակային ելույթ¬ողջագուրանքներով£ Վաղեմի խաղընկերներ Գարեգին Գրիգորյանը, Բյուրեղիկ Մնեյանը, Անահիտ Մովսիսյանը, Մարտին Ղևոնդյանը «մեղադրանքները» հերքում կամ հաստատում էին Հովհաննիսյանի ամենահիշարժան դերակատարումների մանրապատումային թատերայնացմամբ` խաղի մեջ ներքաշելով «հանցագործին»£ Գտնված հնարքին դյուրությամբ մերվեցինք բոլորս£ Մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ, հնագույն խաղընկեր Ռազմիկ Աբրահամյանը և տողերիս հեղինակը£ Հանպատրաստից հումորով և ջերմացնող հուշերով հոբելյանական հանդիսությանը տոնական հնչողություն հաղորդվեց` մի կարճ ժամանակահատված հետին պլան մղելով 125¬ամյա թատրոնի շենքի, մեղմ ասած, անմխիթար պայմանների ճնշող ադզեցությունը£ «Վերջին խոսքի» իրավունքից օգտվող Էդ. Հովհաննիսյանը մանկան ցնծությամբ ընդունեց իր դատավճիռը. «Ազատազրկել ևս 20 թատերաշրջան` նոր դերակատարումների հանձնման պարտադրանքով»£ 5. Աշխարհիկ եկեղեցու կիսավեր մատուռը Զվարթ տրամադրությունը ակամա մթագնվեց հակաթատրոնական աղաղակող փաստերով£ Չջեռուցվող անբարեկարգ շենքում անսարք սանհանգույցների գարշահոտությունն է տիրում£ Անհասկանալի պատճառներով չիրագործված վերանորոգման նախագիծը, հավատացնում են, ներառվել է 2009-11 թվականների բարենորոգումների ծրագրում£ 15 հոգուց բաղկացած ստեղծագործական կազմը, այնուամենայնիվ, պարապուրդի չի մատնվում (ձմռանը վառարանով են տաքացնում դահլիճը)£ Խաղացանկում ունենալով 5 անուններ` Սովաժոն «Չաո», Արտ. Քալանթարյան «Բումերանգ», Ժ. Անանյան «Բրավո», Շիրվանզադե «Պատվի համար», Բ. Բրեխթ «Կանայք և պատերազմը» («Կուրաժ մայրիկը») -բեմադրության են պատրաստում Ժ. Անանյանի «Աստղագուշակը»£ Հյուրախաղերի կազմակերպումը և հանրապետական փառատոներին մասնակցությունը բացառվում է. 1975 թվի արտադրության «Կուբան» մակնիշի ավտոբուսից միայն կմախքն է մնացել այրվելուց հետո£ Աշխատանքային տարրական պայմանների բացակայությունը իսկական մեղավորներին դատելու անհրաժեշտություն է հարուցում` հետին պլան մղելով ստեղծագործական քննարկումները գործող խմբի աշխատանքների£ Միայն տնօրեն Վանիկ Չարվադարյանի վհատ ընդդիմությունը բավական չէ ստեղծված ամոթալի իրավիճակից մշակութային այս կարևոր օջախը` աշխարհիկ եկեղեցու դարավոր, կիսավեր մատուռը ազատագրելու£ Եվ ոչ էլ ներկա կոլեկտիվի, որն, ի դեպ, այս առումով առանձնապես չի բռունցքվում£ Առանց պետական լուրջ միջամտության պարզապես կփլուզվի այս մոռացված կառույցը` տարօրինակության նոր իմպուլսներ հաղորդելով նոր-բայազետ ցիների առանց այդ էլ արտասովոր թատերասիրությանը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ