Մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար


ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով` ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի բաժանմունքի քննիչ Սևակ Խաչատրյանին և նույն քննչական բաժանմունքի պետ Վիկտոր Պապյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել, 2008 թվականի հուլիսի 7-ին քաղաքացի Զիրավարդ Պռազյանից առանձնապես խոշոր չափերի` 5000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար, վերջինիս որդուն` Արայիկ Պռազյանին մեղսագրված հանցանքն ավելի մեղմ հոդվածով վերաորակելու նպատակով: 2008 թվականի հուլիսի 10-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Վիկտոր Պապյանի և Սևակ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանք: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: