Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ, որով էական վնաս է պ


«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա.Սաքունցի գրավոր հաղորդման քննարկման արդյունքում Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծառայողական պարտականությունները շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չկատարելու դեպքի առթիվ: Հասարակական կազմակերպության ներկայացրած հաղորդման ստուգմամբ մասնավորապես պարզվել է, որ 2003 թվականի սեպտեմբերի 22-ին Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Լոռու մարզպետարանի եւ Ստեփանավանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանցից կազմված բնակարանային հարցերի նախկին հանձնաժողովի` կեղծ փաստաթղթերի հիման վրա տրված եզրակացությամբ «Լինսի» հիմնադրամի կառուցած Ստեփանավան քաղաքի Պրոմեթեւս փողոցի թիվ 25 շենքի թիվ 7 բնակարանը` չորս սենյականոց, թիվ 294 որոշմամբ ապօրինի հատկացրել է նույն քաղաքի բնակչուհի Էմմա Թոթոլյանի ընտանիքին: Ապա, 2004 թվականի հոկտեմբերի 15-ին, առանց վերջինիս գիտության, համայնքից բացակայելու պատրվակով, այն հետ է վերցրել ու թիվ 229 որոշմամբ հատկացրել Ստեփանավան քաղաքի մեկ այլ բնակչուհու` Վարինկա Դավթյանի ընտանիքին` այդպիսով պետությանը եւ Ստեփանավան քաղաքի բնակարանի կարիք ունեցող անձանց հերթացուցակում ընդգրկված քաղաքացիների օրինական շահերին պատճառելով էական վնաս: Լոռու մարզի դատախազի 10.07.08թ. որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանութ յան Լոռու քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար: