Եկամտաբեր արտառոցություն


Այլ կերպ չես անվանի ամերիկյան այս «սուպեր Բարբիին»: Հետո՞ ինչ, որ տձև է, գուցե նաև դժվարանում է ազատ շարժվել: Փոխարենը 28 հազար դոլար է վաստակել սեփական հետույքով:

Վաշինգտոնի 42-ամյա բնակչուհի Բարբի Էդվարդսն իր «լիառատ» նստատեղի շնորհիվ ամսական 4600 դոլար է վաստակում: Աշխարհի տարբեր վայրերից տղամարդիկ պատրաստ են վճարել` տեսնելու համար, թե «սուպեր Բարբին» ինչպես է իր հետույքի վրա տարբեր առարկաներ ու խորտիկներ տեղավորում: Ոմանք նույնիսկ պատրաստ են մեծ գումարներ վճարել, որպեսզի այս կնոջը ներքնազգեստով տեսնեն:

Երեք երեխաների մայր Բարբի Էդվարդսի «հարստությունը» հավանաբար կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:

Նա ամուսնալուծված է, և ճարպասեր տղամարդիկ կարող են մտածել աշխարհի «ամենաշքեղ» հետույքով կնոջ կողքին ծվարելու մասին: