ՆՎԱԶԵԼ Է ԹԻՎԸ...


Ինչպես տեղեկացանք Սևանի լողափին գտնվող վարձու տնակներ տրամադրող ընկերություններից, այս տարի խիստ նվազել է Սևանում հանգստանալ ցանկացողների թիվը: Փոխարենը, կրկնակի անգամ մեծացել է դեպի Վրաստան մեկնողների թիվը: «Հարավային երկաթուղու» երևանյան գրասենյակից էլ ասացին, որ չեն հասցնում բոլորին ապահովել գնացքի տոմսերով, ուստի ոմանք նախընտրում են սահմանը հատել ավտոմեքենաներով:

Սևանում հանգստացողների թվի նվազումը պայմանավորված է գների թանկացմամբ և պայմանների վատթարացմամբ: Օրավուր նոր պայմաններ ստեղծելու փոխարեն, մեր գործարարները, ովքեր զբաղվում են տուրիստական բիզնեսով, մղվում են միայն սակագների աճին` այսպիսով վանելով շատերին: Մենք զրուցեցինք Սևանում իրենց հանգիստն անցկացրած մի քանի համաքաղաքացիների հետ, ովքեր իրենց դժգոհությունն ու մտահոգությունը հայտնեցին, իսկ ահա այն հարցին, թե ինչու՞ հայ պաշտոնյաները չեն հանգստանում Սևանում, մի բարձրաստիճան պաշտոնյա ասաց.

-Սևանում ծախսվող գումարներով կարելի է արտերկրում շատ լավ հանգիստ անցկացնել, հաճելի ժամանց ունենալ:

Նշենք, որ այս տարի որոշակի թանկացումներ են նկատվել նաև Բաթումում, սակայն հայ զբոսաշրջիկներին դա չի անհանգստացրել…