Ամանորը` Օբամայի հետ


Միացյալ Նահանգների նախագահը մոսկվացիներին «կայցելի» նաև տարեմուտին: Այս անգամ «նա» կլինի բոլոր ցանկացողների տներում` թեև, իհարկե, ոչ անձամբ: «100 օր` Նոր տարուց առաջ» ցուցահանդեսում արդեն ներկայացվել են տոնածառերի ու տոնական խաղալիքների նմուշներ: Վագրաերանգավոր տոնածառերը, դիպակե զգեստներով տիկնիկներն, ինչ խոսք, շատ թանկ կարժենան, բայց շատ մոսկվացիներ երևի կցանկանան նաև նման շռայլությամբ հին տարվա հետ վանել ճգնաժամը: Առանձնակի հետաքրքրություն են առաջացրել Բարաք Օբամայի պատկերով ապակե կախագնդիկները: Համեմատաբար մատչելի կլինեն փայլփլուն բուրգ-տոնածառերը, տոնածառատեսք ձնեմարդիկ ու սոճիները: