ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


«Ժառանգության» ձեռքը կրակն ա ընկել Պարզվում է` Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական անգամ իր ժառանգությունը վերակտակում է. բայց թե ո՞ւմ, միայն ինքը գիտի ու Աստված: Մեկ պայմանով Ասում են` երիտթոշակառու Ռ. Քոչարյանին, քաղաքականությանը չխառնվելու պայմանով, նաև ընտանեկան նպաստ են խոստացել: Անմահ հարց Ըստ թուրքական քաղաքագետների` հայկական հարցը ավելի հավերժական է, քան շեքսպիրյան Համլետի լինել թե չլինելու երկվությունը: Ստանդարտից դուրս մարդը Ասում են` Խաչատուր Սուքիասյանը մանդատն ա ցած դրել, Ր. Հովհաննիսյանը` ՍՏԱՆԴԱՐՏԸ: Հատված Սուրեն Հարությունյանի գրքից «Ես ձեզ համար էն ժամանակվա Սիրանույշը չեմ, որ երբ ուզենան տանեն, երբ ուզենան` բերեն»: Հմայակի «մեղքերը» Ըստ առողջապահության նախարարության, եթե Հմայակ Հովհաննիսյանը շարունակեր զբաղվել անասնաֆերմայի պրոբլեմներով, խոզի գրիպը այդպիսի տարածում չէր ունենա: "շ ոՏսՖՔպ վպ ՎպՊՉպՊՖ" Թուրքիան ԱՄՆ-ի ականջին երգում է Վինի Թուխի երգը` "շ ՑցփՍՈ, ՑցփՍՈ, ՑցփՍՈ. շ ոՏսՖՔպ վպ ՎպՊՉպՊՖ": բայց չեն հավատալու, եվրամիություն չեն ընդունելու, և ռուս պիտաչոկի կրակոցով նա դմփալու է գետնին: Ընդդիմախոսների պատասխանը արտգործնախարարին Մենք ոչ թե եզան տակ հորթ ենք ման գալիս, այլ ցլի տակ` կով: Ս. Սարգսյանը` Դաշնակցությանը «Մենք ենք մեր սարերը» մոտիվներով Համ Ղարաբաղ եք ուզում, համ` ծովից-ծով Հայաստան, համ` Թուրքիան` չբեր, բանն էլ հետն եք ուզում: Սահակաշվիլու տրտունջը Հայերը ուզում են հացս կտրել, թուրքերը` տրանզիտս: Գյուլը` Բենդերի ոճով Ես մի անգամ եղել եմ Երևանում և հենց ստադիոնում կարդացել դասախոսություն` «Պայքար ցեղասպանության ճանաչման դեմ» թեմայով: Ալիևի գիշերերգը Քեռիս գնաց հայի բակ, Տուլուլու-տուլուլու` դուշմանիս բակը: Եզրակացություն` ըստ Լ.Տ.-Պետրոսյանի կամ Վերջ հեղափոխականությանը Ընդդիմության հեղափոխական բորշչի մեջ այլևս լող չեն տալիս ամերիկյան նարինջների կլեպները: Իշխանությունների խոսքը` Սևակի բանաստեղծության ոճով Բաց սահմանով երթևեկող թուրքեր, Քրքրջացող, խրխնջացող, Բերաններից լեղի թափող թուրքեր, Լացս զսպեմ ու ձեր դարդը հոգամ, թուրքեր: Եվրամիության ծրագիրը. «Կովկասի գերուհի-2009» Ուրեմն` Վրաստանին ֆուկ ենք անում, մի ձեռքով բռնում ենք Ալիևի ականջը, մյուս ձեռքով «ՆԱԲՈՒԿՈՆ» Ադրբեջանից բերում-խցկում ենք Հայաստան, հետո Գյուլի ականջը ոլորելով` գազամուղը Թուրքիայով հասցնում ենք Եվրոպա: Իհարկե, Ադրբեջանն ու Թուրքիան կբողոքեն, կբղավեն, կդիմադրեն, բայց դա գեղեցիկ արևմտյան ավանդույթ է:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ