Տոնը կարող էր արյան «խրախճանքի» վերածվել


Մինչ մոսկվացիներն անցյալ շաբաթ պատրաստվում էին քաղաքի տոնը նշել, չեչնացի մահապարտներն իրենց ծրագրած 2 ահաբեկչություններն էին փորձում իրականաց նել: Նրանցից երկուսին, բարեբախտաբար, հատուկ ծառայությունները հասցրել են մեկուսացնել` արյունոտ «խրախճանքից» երկու օր առաջ: «Ալ-Քադիա»-ից այդ տեղեկատվությունը հատուկ ծառայությունները «որսացել» էին դեռևս 2 ամիս առաջ: Պայթեցվելու դատապարտված բնակելի շենքում վարձակալած բնակարանում, 30-ամյա մահապարտը տեղավորած է եղել 4 կգ տրոտիլ, սկինհեդների կողմից օգտագործ վող պիտույքներ, էլեկտրական պայթուցիչ: Մյուս մահապարտն էլ մասնավոր մի առանձնատանն է ապաստանած եղել. սրա` 29-ամյա չեչեն հանցագործի մարզակոշիկների ներբանների միջից էլ ավելի քան 2 կգ պլաստիտ են հանել, իսկ տանը հայտնաբերվել է կԾ ատրճանակ, Հթծ բռնկիչով նռնակ, 7 հատ էլեկտրապայթուցիչներ: Նրանց հետքերով Չեչնիայում վնասազերծված են շահիդի գոտիներ կրող ևս 3 հոգի, որոնցից ամենաավագն` ընդամենը 18 տարեկան: Սրանց հարցաքննել է անձամբ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, և կալանվածները խոստովանել են, որ պատրաստվում էին պայթեցնել Գրոզնիում միլիցիայի Լենինյան շրջանի բաժանմունքը` Կովկասի ամիրա Դոկու Ումարովի ղեկավարությամբ: - Մոսկվայում ամեն տարի հաջողվում է կանխել 2-4 ահաբեկչություն,- նշել է MK-ի լրատու աղբյուրը:- Մահապարտներին ձերբակալելու հատուկ գործողությունն այս տարի առաջինն էր Մոսկվայում: Այս իրարանցումի ընթացքում նաև շատ կարևոր մեկ այլ փաստ էլ է բացահայտվել. Կարաչևո-Չերկեսիայի հարավային անտառում գործում է մահապարտներ պատրաստող դպրոց, որտեղ սովորողներն հետագայում տեղավորվում են Հյուսիսային Կովկասի տարածքում գտնվող մասնավոր տներում ու ավտոարհեստանոցներում քողարկվող մասնաճյուղերում: Ինչպես նշել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչները` այստեղ սովորողները ոչ թե զոմբիացված թմրամոլներ են, այլ` գաղափարապես կոփված ահաբեկիչ ներ: