Էրմիտաժից` անտիկվար խանութ


Իրավապահները հայտնաբերել են Էրմիտաժից հափշտակված 221 նմուշներից ևս մեկը£ Օպերատիվ¬հետախուզական աշխատանքների արդյունքում Սանկտ¬Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ՆԳ վարչությունների աշխատակիցների համատեղ ջանքերով Ս. Պետերբուրգի «Անտիկ» խանութից առգրավվել է կրծքազարդ` իր պատյանով£ Արվեստագիտական համալիր փորձաքննությամբ հիմնավորվել է` կաշեպատյանով, շափյուղայով և 4 ադամանդներով այդ ոսկյա զարդը հենց Էրմիտաժից անհետացածն է£ Այսպիսով, 2006 թ. թանգարանի ռուսական բաժնից անհետացած նմուշներից հայտնաբերվել են 30¬ը£ Չես վստահում` նորից ամուսնացիր 107-ամյա մալայզուհի Վուկ Քանդորը վերջին անգամ ամուսնացել է 4 տարի առաջ` իրենից 70 տարի փոքր` այն ժամանակ 33 տարեկան երիտասարդի հետ: Ամուսնասեր տիկինը, սակայն, սկսել է անհանգստանալ, որ Կուալա-Լումպուրա մայրաքաղաքում թմրամոլությունից բուժվող իր սրտի տերը կարող է հանկարծ տուն չվերադառնալ: Եվ, ինչպես տեղական թերթերից մեկում խոստովանել է Վուկը` վերջին շրջանում անհարմարավետության զգացում է ապրել. - Ես հասկանում եմ, որ ծեր կին եմ: Բայց ցանկանում եմ նորից ամուսնանալ միայն այն պատճառով, որպեսզի մենակություն չզգամ,- ասել է նա: Այո, այո. միայնակությունից վախեցող այս մալայզուհին պատրաստվում է ամուսնանալ 23-րդ անգամ: Ու՞մ հետ` դեռ հայտնի չէ: Ո¯վ գիտի. գուցե ներկայիս` թիվ 22 ամուսնու նման նոր կենվոր հայտնվի ու որոշի տանտիրուհու հետ ապրել տանտիրոջ իրավունքով: