18¬րդ դարի արգելոցը` հեռու քաղաքակրթությունից


Կարմիր առաջնորդ Իլյիչի նստավայր Լենինյան Բլուրները պահպանել այն տեսքով, ինչպես այն եղել է Վլ. Ուլյանովի կյանքի վերջին տարիներին. այսպիսի որոշում են ընդունել Մոսկվայի մարզի իշխանությունները£ Այդ որոշմամբ արգելվում է արգելոցի տարածքի շենքերի վրա նույնիսկ ալեհավաքներ տեղադրել, քանի որ դրանք ևս խաթարում են դրա պատմական դեմքը£ Ինչպես տեղեկացրել են մարզի կառավարությունից, ամբողջ տարածքը բաժանված է 4 անհավասար մասերի, որոնցից ամենագլխավորը համարվում է Խորհրդային առաջին ղեկավարի նստելավայրը` տեղակայված պատմական կալվածատանը` դրա զբոսայգու և այգիների հետ£ Պատմական Բլուրներում դաստակերտամերձ պարտեզը հիմնադրվել է 18¬րդ դարում£ Այստեղ արդեն արգելվում է նոր շենքեր ու ճանապարհներ կառուցել, էլեկտրահաղորդ գծեր անցկացնել, խարույկներ վառել և այլն£ Շենքերի տանիքներին նաև օդափոխիչներ, սպուտնիկային կապի ափսեներ, գովազդային վահանակներ տեղադրել: