Արժանահիշատակ մեր հայրենակիցը


Փառապանծ հայ զորահրամանատարների շարքում արժանի տեղ է զբաղեցնում գեներալ-գնդապետ ՄԻԽԱՅԻԼ ԱՐՏԵՄԻ ՊԱՐՍԵՂՈՎԸ. ևս մեկ աստիճան և նա կլիներ հրետանու մարշալ£ Նրա կյանքի ուղին, անցած մարտական ճանապարհները զինվորական երդմանը նվիրվածության, պատվի և արժանապատվության պահպանման օրինակ է£ Մենք` հայ հրետանավորներս, սովորելու և ծառայության ընթացքում հպարտանում էինք նրա մասին լսելով այլազգի հրամանատարներից, ովքեր ասում էին, որ նրան սիրում և հարգում են` իրավիճակային ճիշտ որոշումներ ընդունելու համար, որոնց շնորհիվ իրենք հասնում էին հաջողությունների և վերջնական հաղթանակի£ Նա իր պահվածքով հասարակ էր և ուշադիր բոլորի նկատմամբ ուսուցման և կենցաղային հարցերում£ Մ. Ա. Պարսեղովը ծնվել է 1899 թ. Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում£ Զորակոչվելուց հետո շարքայինից նշանակվել է ջոկի հրամանատար, 1¬ին Համաշխարհային պատերազմից հետո 1918 թ. կամավոր մտել է Կարմիր բանակի շարքերը և ստացել զինուսուցում, բոլոր դիրքերում արդարացրել է իրեն և աչքի ընկել բազմազգ զինկոլեկտիվներում£ 1920 թ. հրետանու մարտկոցի պաշտոնից նրան սովորելու են ուղարկում Տաշքենդի ռազմահրետանային ուսումնարան, որից հետո գործուղում են Լենինգրադի զինօկրուգ` որպես մարտկոցի հրամանատար, այնուհետև ստանձնում է հրետանու դիվիզիոնի հրամանատարի պաշտոնը Մերձվոլգյան զինօկրուգում, այնտեղից գործուղվում է Զաբայկալի զինօկրուգ 57¬րդ հետևակային դիվիզիայի հրետանու պաշտոնը ստանձնելու համար£ Որպես լավագույն հրամանատար և սպա Մ. Պարսեղովին գործուղում են Մոսկվա` Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա, որը ավարտում է ոսկյա մեդալով£ «Մաններհայմի գծի» ճեղքման նախապատրաստությունը կազմակերպելու, մարտերը ղեկավարելու և անձնական քաջագործությունների համար 1940 թ. մարտի 21¬ին ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահության հրամանագրով նրան շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում£ Նույն թվի հունիսի 5¬ին նրան շնորհվել է հրետանու գեներալ-լեյտենանտի կոչում£ Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրվանից գեներալ Պարսեղովը մասնակցել է մի շարք ճակատամարտերում ծավալված ահեղ մարտերին և հասել հաջողութ յունների` Հարավ-արևմտյան, Կիևյան, Բրյանսկի, Հեռավոր-արևելյան և այլ ուղղություններում` Կիևի, Օրյոլի, Վորոնեժի, Կուրսկի, Մոսկվայի տարածքներում մղվող կռիվներում նա առավել աչքի ընկնող գեներալների թվում էր, բարդ պայմաններում ստանձնել է 40¬րդ բանակի հրամանատարի պաշտոնը և փառքով արդարացրել իրեն£ Հեռավոր¬արևելյան ճակատամարտի հրետանու հրամանատարի պաշտոնում նա մեծ աշխատանք է կատարել հրետանու զորամասերի մարտական պատրաստության ուղղությամբ£ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան ավարտելուց հետո գլխավորել է մի շարք ռազմօկրուգների հրետանու պատրաստության աշխատանքները£ 1958 թ. նրան շնորհվել է հրետանու գեներալ-գնդապետի կոչում, սակայն, ելնելով առողջական վիճակից, 1962 թ. աշխատանքի է անցել Լենինգրադի ռազմա-հրետանային ակադեմիայում` որպես ֆակուլտետի պետ£ Մ. Ա. Պարսեղովը մահացել է 1964 թ. ապրիլի 27¬ին, հուղարկավորված է Լենինգրադի Բոգոսլովսկի գերեզմանատան ակադեմիական պուրակում, կանգնեցված է հուշարձան£ Սովետական Միությունը բարձր է գնահատել նրա ներդրումները հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, տվել Հերոսի կոչում, 3 Լենինի, 4 Կարմիր դրոշի, Սուվորովի 2¬րդ աստիճանի շքանշաններ և բազմաթիվ մեդալներ£

Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ