ՀՀ Նախագահի Մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանի պարզաբանումը «panorama.am» լրատվական կայ


ՀԱՐՑ: "ԾՏրՍՏՉրՍՌռ ԽՏՎրՏՎՏսպՓ" օրաթերթն այսօր հրապարակել է բացառիկ «հարցազրույց» Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որտեղ հնչեցված շատ մտքեր առաջին իսկ հայացքից տարօրինակ են թվում: Արդյո՞ք նման հարցազրույց եղել է: ՊԱՏԱՍԽԱՆ: Ռուսաստանյան "ԾՏրՍՏՉրՍՌռ ԽՏՎրՏՎՏսպՓ" օրաթերթում այսօր տպագրված իբր «բացառիկ հարցազրույցը» ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ այդ թերթի «լրագրող» Եկատերինա Սաժնևայի հիվանդ երևակայության արդյունքը: Այդ «լրագրողին» և, ընդհանրապես, "ԾՏրՍՏՉրՍՌռ ԽՏՎրՏՎՏսպՓ" օրաթերթին Հայաստանի Հանրապետության Նախագահը որևէ հարցազրույց չի տվել: Նյութի հեղինակը «Հայաստանում ռուսական խոսքի օրեր» միջոցառման շրջանակում, ի թիվս տասնյակ այլ ներկայացուցիչների, մասնակցել է Նախագահի նստավայրում կազմակերպված հանդիպմանը: «Հարցազրույցում» նշված հարցերը հանդիպման ընթացքում ընդհանրապես չեն հնչեցվել, իսկ Նախագահ Սարգսյանի խոսքերն ամբողջությամբ խեղաթյուրված են և մեջբերված լրագրողական էթիկայի ամենատարրական կանոններին չհամապատասխանող կոպիտ շեղումներով: Երևի «լրագրողն» ապավինել է իր ակնհայտորեն կաղող «հիշողությանը»: Տեղի չունեցած «հարցազրույցում» Նախագահ Սարգսյանին վերագրվող որոշ մտքեր էլ պոկված են համատեքստից և չեն արտացոլում Նախագահի կողմից ասվածի բուն իմաստն ու շեշտադրումները: Հավելեմ նաև, որ «լրագրողը» նյութի հրապարակման մտադրության մասին տեղյակ չի պահել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի համապատաս խան ծառայությանը, ինչով և խախտել է լրագրողի մասնագիտական էթիկայի տարրական կանոնները: Նման կեղծ «հարցազրույցի» հրապարակումը այդքան հեղինակավոր թերթում միայն զայրույթ և ափսոսանք է առաջացնում: